ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Հալեպում շարունակում է գործել՝ մատուցելով ծառայություններ

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել հյուպատոսությունը: Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները. +963 964 422 005, +963 942 000 690:

Մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա և կրակայրիչով այրել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս … Read more

Տեղումներ չեն սպասվում․ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

7 հունվարի 2026 – 12:33 AMT PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում hունվարի 7-8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով։ Երևանում հունվարի 7-8-ին, 9-ի գիշերը, … Read more

«Իզմիրլյան» ԲԿ-ն Միքայել սրբազանի առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը բավարար է․ ABC Media-ի հետ զրույցում հայտնեցին «Իզմիրլյան» ԲԿ-ից։ Միքայել սրբազանը հետվիրահատական բուժում է ստանում, դուրսգրման մասին դեռ խոսք չկա։ 2025-ի դեկտեմբերի 26-ին Սրբազանը վիրահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում: Հիշեցնենք, որ  Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, պաշտպաններն ահազանգել … Read more

Ռեզա Փահլավին պատրաստ է վերադառնալ Իրան

Աքսորյալ գահաժառանգ շահ Ռեզա Փահլավին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել Իրանի անցումը բռնատիրական ռեժիմից դեպի ժողովրդավարություն։ Փահլավին շեշտել է, որ նպատակ ունի խաղաղ փոփոխություններ իրականացնել՝ ազգային հանրաքվեի և սահմանադրական ժողովի միջոցով։ «Իմ հայրենակիցների կոչով ես առաջ եմ քայլում՝ ղեկավարելու այս անցումը բռնատիրությունից դեպի ապագա ժողովրդավարություն», – ասել է նա։ Գահաժառանգը … Read more

«Դեռ վկաներ են հարցաքննվում, բայց միջնորդություն են ներկայացնում՝ մեղադրյալին բանտից հանելու ու տնային կալանքի տանելու վերաբերյալ, ինչպե՞ս է հնարավոր». Աիդա Գրիգորյան

Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում հունվարից կշարունակվի այս տարվա ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով դատական նիստը: Այս գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի գործին միացվել է նաև նրա եղբոր գործը, նրա եղբայրը նույնպես մեղադրյալ է, և երկուսն էլ քրեակատարողական հիմնարկում են։ Տեղեկացանք, որ  Գոռ Առաքելյանի փաստաբանը միջնորդություն է … Read more

«Լիահույս ենք, որ արդարադատությունը պետք է հաղթի»․ Գայանե Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացնում եմ, որ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը նշանակված է հունվարի 12-ին, ժամը՝ 16:00-ին։Դատարանի կազմը․ նախագահող դատավոր՝ Հարություն Պետրոսյան, Մակար Կիրակոսյան, Արմեն Բեկթաշյան։Լիահույս ենք, որ արդարադատությունը պետք է հաղթի»։ Աղբյուրը`   Գայանե Պապոյան

Հասնել քաղաքական և հասարակական կուռ կոնսոլիդացիայի

07.01.2026 | 12:28 Այն, ինչ արեց ՆՓ-ն Սուրբ ծննդյան տոնի նախօրեին, իրենց բարբառով կոչվում է՝ ինստիտուցիոնալ։ Թեև չեմ եղել կուլիսներում (փառք Աստծո, որ չեմ եղել), բայց կարող եմ ճշգրիտ նկարագրել դեպքերի ընթացքը։ Դեկտեմբերի 18-ից հետո 10 տիրադավներն ուղղակի կամ անուղղակի ուղերձով հասկացրել են ՆՓ-ին, որ իրենք այլևս անկարող են որևէ բան անելու։ Աջակից ժողովուրդ չկա, ուժայինները ծույլ … Read more

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործունեությունը՝ բախումների ֆոնին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, հայտնում է հյուպատոսությունը քաղաքում բախումների ֆոնին: Հյուպատոսությունը նաև ներկայացրել է իր հետ կապվելու միջոցները: Հայերի շրջանում տուժածների մասին չի հաղորդվել: Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հաղորդել են պետական լրատվամիջոցները: Բախումներ … Read more