Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը բավարար է․ ABC Media-ի հետ զրույցում հայտնեցին «Իզմիրլյան» ԲԿ-ից։
Միքայել սրբազանը հետվիրահատական բուժում է ստանում, դուրսգրման մասին դեռ խոսք չկա։
2025-ի դեկտեմբերի 26-ին Սրբազանը վիրահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում:
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, պաշտպաններն ահազանգել էին, որ վիրահատական միջամտության կարիք կա։