Ռուբեն Ռուբինյանի գրառման տակ Վեհափառի հասցեին ակնհայտ բռնության կոչեր են հրապարակվում

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ին հեռացնելու վերաբերյալ հերթական գրառումն է կատարել:  Նրա ֆեյսբուքյան հրապարակման տակ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին բռնության կոչ է հրապարակել Ռոման Զախարյան անուն- ազգանունով մի օգտատեր:  Սա Փաշինյանի համակիրների կողմից նման վարքագծի առաջին դեպքը չէ, օրեր առաջ էլ Գառնիում նման հայտարարություն էր արել Էդվարդ Ստեփանյան անուն- ազգանունով քաղաքացին, … Read more

ԱՄՆ-ն պետք է կառավարի Վենեսուելան և պետք է դա անի տնտեսական առավելություններից օգտվելու համար. Թրամփ

Վենեսուելայի քաղաքական ապագան կգա, բայց հիմա ամենակարևորը նրա կայունացումն է: ԱՄՆ-ն կկառավարի երկիրը, մասամբ՝ տնտեսական առավելություններից օգտվելու համար, ըստ New York Post-ի։ Վենեսուելայում ընտրությունները շտապեցնելու փոխարեն, Թրամփն ասել է, որ առաջնահերթությունը պետք է լինի կայունացումը, քանի որ երկիրը գտնվում է փլուզման եզրին: Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ սա կլինի շահեկան իրավիճակ և՛ ԱՄՆ-ի, և՛ … Read more

Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի Սումիի մարզում ևս մեկ գյուղ գրավելու մասին

Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի Սումիի մարզում ևս մեկ գյուղ՝ Գրաբովսկեն գրավելու մասին։ Կիևը պաշտոնապես այս պնդումները դեռ չի հաստատել, ավելի վաղ՝ անցած ամիս, սակայն, Ուկրաինան մեղադրել էր Ռուսաստանին Գրաբովսկեի մոտ 50 բնակիչների անօրինական ձերբակալելու համար։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան տեղի ունեցածը համեմատել էր «միջնադարյան ասպատակությունների» հետ և պահանջել վերադարձնել ուկրաինացիներին։ Ռուսաստանը դանդաղ, բայց հաստատուն առաջ … Read more

🎥 Պորտուն զավեշտալի գոլ է խփել դարպասապահի կոպտագույն սխալից հետո — Armsport.am

Պորտուգալիայի առաջնության 17-րդ տուրում «Պորտուն» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է «Սանտա Կլարային»։ Հանդիպման միակ գնդակը խփվել է տանտերերի դարպասապահի կոպտագույն սխալից հետո։ Վերջինս գնդակը բառացիորեն «նվիրել» է մրցակցի հարձակվող Սամուին։ Իսպանացի ֆուտբոլիստն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, գրավել է դարպասը։

Շոկոլադ, տորթեր, սառը ըմպելիքներ, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ. Hetq

Hetq.am-ը գրում է. Պաղպաղակ, շոկոլադ, ժելե, կարամել, թերխաշ ձու, սառը ըմպելիքներ, թեյ և մի շարք այլ սննդատեսակներ երեխաների համար այլևս հասանելի չեն լինի մանկապարտեզներում: Հայաստանում երեխաների ճարպակալման թվի մեծացման ֆոնին կառավարությունը նախադպրոցական խմբերի համար նոր սննդակարգ է սահմանել: Որոշումը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից: Այս մասին գրում է Հետքը: … Read more

Հայտնաբերվել է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվող տղամարդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Կայք գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդու։ Նա 2025 թվականի սեպտեմբերի 2-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր գողության փորձի, սպանության փորձի, պետական սահմանն ապօրինի հատելու, կողոպուտի փորձի, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, … Read more

«Եկեղեցու բարենորոգումը պարտադիր է․ այլ հարց է, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից պետք է արվի»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ Եկեղեցու «Բարեփոխման» մասին հետևյալը․ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու գերազանցում իր սահմանադրական լիազորությունները․․․ Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը և մի քանի բարձրաստիճան հոգևորականներ հայտարարություն են տարածել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մասին․․․Հեռու եմ այն մտքից, որ մեր եկեղեցին բարենորոգման կարիք չունի։ Ճիշտ հակառակը, վերջին … Read more

Ո՞ր բարձրաստիճան հոգևորականներն էին Փաշինյանի կեցավայր գնացել. ի՞նչ ստորագրեցին

Երեկ՝ հունվարի 4-ին, ՀՀ վարչապետի կեցավայրում Նիկոլ Փաշինյանը մի քանի բարձրաստիճան հոգևորականների՝ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հետ ժամեր տևած քննարկումից հետո հանդես է եկել Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարությամբ։ Փաշինյանի հետ քննարկման են մասնակցել 10 բարձրաստիճան հոգևորականները, որոնք այս օրերին ձեռք են բերել տիրադավ անվանումը։ Այդ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսներն են․ ԱՄՆ Հայոց թեմի առաջնորդ … Read more

«Իրականում կարծում եմ՝ Մադուրոյի բախտը խիստ բերեց»․ Սուրեն Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրականում ես կարծում եմ, որ Մադուրոյի բախտը խիստ բերեց.     1. Չէ՞ որ նա կարող էր արժանանալ, ասենք, Քադաֆիի կամ Սադամի ճակատագրին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը նա կկանգնի ամերիկյան դատարանի առջև՝ ունենալով բոլոր այն իրավունքները, ինչ ունի ցանկացած այլ մեղադրյալ ամերիկյան հողի վրա։     2. Հատկանշական է, որ նրա գործը քննվելու … Read more

Իրանում բողոքի ցույցերը վերածվում են զինված հակամարտության

Ցուցարարները հրդեհում են քաղաքների մուտքերի մոտ գտնվող բարիկադները՝ անվտանգության ուժերի տեղաշարժը խոչընդոտելու համար, իսկ որոշ խմբեր զինված են ավտոմատ զենքերով։ Երկրի հարավ-արևմուտքում գտնվող բնակելի թաղամասերում կրակոցներ են լսվել։ Ահվազ քաղաքում մի քանի քաղաքացիական անձանց վիրավորման մասին հաղորդագրություններ կան։ Որոշ տեսանյութերում մի խումբ ցուցարարներ կիրակի երեկոյան հանրահավաքի ժամանակ վանկարկել են մահ Իրանում հոգևոր կառավարման համակարգին: Գնահատեք … Read more