ԱՄՆ-ն պետք է կառավարի Վենեսուելան և պետք է դա անի տնտեսական առավելություններից օգտվելու համար. Թրամփ

Վենեսուելայի քաղաքական ապագան կգա, բայց հիմա ամենակարևորը նրա կայունացումն է: ԱՄՆ-ն կկառավարի երկիրը, մասամբ՝ տնտեսական առավելություններից օգտվելու համար, ըստ New York Post-ի։

Վենեսուելայում ընտրությունները շտապեցնելու փոխարեն, Թրամփն ասել է, որ առաջնահերթությունը պետք է լինի կայունացումը, քանի որ երկիրը գտնվում է փլուզման եզրին: Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ սա կլինի շահեկան իրավիճակ և՛ ԱՄՆ-ի, և՛ Վենեսուելայի համար։

«Երկիրը պատրաստ է փլուզման. այն բառացիորեն վերածվել է երրորդ աշխարհի երկրի, որը պատրաստ է ձախողման», – ասել է ԱՄՆ նախագահը։

Հաշվի առնելով սա, ԱՄՆ-ն պետք է կառավարի Վենեսուելան, կարծում է Թրամփը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը պետք է դա անի՝ տնտեսական առավելություններից օգտվելու համար։

Leave a Comment