Ռուբեն Ռուբինյանի գրառման տակ Վեհափառի հասցեին ակնհայտ բռնության կոչեր են հրապարակվում

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ին հեռացնելու վերաբերյալ հերթական գրառումն է կատարել: 

Նրա ֆեյսբուքյան հրապարակման տակ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին բռնության կոչ է հրապարակել Ռոման Զախարյան անուն- ազգանունով մի օգտատեր: 

Սա Փաշինյանի համակիրների կողմից նման վարքագծի առաջին դեպքը չէ, օրեր առաջ էլ Գառնիում նման հայտարարություն էր արել Էդվարդ Ստեփանյան անուն- ազգանունով քաղաքացին, դատախազությունը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ այդ հայտարարությունն ուսումնասիրվում է:

Leave a Comment