Իրանի նահանգային վարչակազմի շենքի վրա հարձակում է իրականացվել. վիրավորվել են ոստիկաններ, կան ձերբակալվածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2 Հունվար, 2026 11:35 Ֆասա շրջանի գլխավոր դատավոր Համեդ Էստավարը, մեկնաբանելով Ֆասա նահանգային վարչակազմի շենքի վրա հարձակումները, հայտարարել է, որ մի քանի անձանց իրականացրած հարձակման հետևանքով կոտրվել են ապակե պատերը և անվտանգության աշխատակցի համար նախատեսված դուռը։ Նա հավելել է, որ միջադեպի ժամանակ չորս հարձակվողներ են ձերբակալվել, … Read more

Խոնարհումս քեզ և քո նման բոլոր բուժաշխատողներին. Հարություն Հարությունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 2 Հունվար, 2026 9:49 Սա պարզապես լուսանկար չէ։Սա ծառայություն է, կոչում է, լուռ հերոսություն է։Ձյան ու սառնամանիքի մեջ, երբ շատերը շտապում են տաք տեղ գտնել, նա ծնկի է իջել ձյան մեջ`մեկ նպատակի համար. փրկել կյանք… Երիտասարդ է, բայց հայացքի մեջ պատասխանատվություն, ցավ, հոգատարություն և անսահման նվիրում … Read more

Ինչպես էին տոնում Ամանորն Ալեքսանդրապոլում

«Ալեքսանդրապոլ․Լենինական․Գյումրի» ֆեյսբուքյան էջը գրում է. «Ալեքսանդրապոլում նոր տարվա օրը միմյանց շնորհավորելու ավանդույթը կոչում էին կաղնդել, այդ օրն իրար տրվող նվերները՝ կաղընդչեք, իսկ երգվող երգը՝ կաղանդոս: Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր ամբողջ կազմով։ Ում տունը որ մենձ կար, բիտուն ջահելները կերթային շնորհավորելու, հետները նվեր կտանեին՝ մե շուլովիմ, ձեռնոցներ, գոգնոցիմ կտոր, ջահելներուն թավրխլու փուշի, էրեխոցն … Read more

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 64 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 64 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հունվարի 1–ի ժամը 23.00–ից մինչև հունվարի 2–ի ժամը 07.00–ն ընկած ժամանակահատվածում 64 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել` 20–ը՝ Սամարայի մարզի, 8-ական՝ Վորոնեժի և Սարատովի մարզերի, 7-ը` Մոսկվայի մարզի տարածքում։ 6–ական ԱԹՍ խոցվել է … Read more

Մերկասառույցի պատճառով Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են Honda-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Honda» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն … Read more

Արմավիրի մարզում ջերմային այրվածքներով 2-ամյա երեխա է հոսպիտալացվել․ վիճակը գնահատվում է ծանր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին վերջույթների շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ՝ մոտավորապես 20 տոկոս մարմնի մակերեսի, այրվածքային շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվել … Read more

Ոչ-ոքիների երեկո Անգլիայում․ Ման Սիթին չկարողացավ հաղթել Սանդերլենդին, Տոտենհեմը՝ Բրենտֆորդին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սանդերլենդին»․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (0-0)։ Զուգահեռ ընթացող «Բրենտֆորդ» – «Տոտենհեմ» խաղում նույնպես գրանցվեց նույն հաշիվը՝ 0-0։ Հիշեցնենք, որ այս տուրում ավելի վաղ ոչ-ոքիներ էին գրանցվել նաև «Քրիստալ Փելաս» – «Ֆուլհեմ» (1-1) և «Լիվերպուլ» – «Լիդս» (0-0) հանդիպումներում։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բարձրակարգ մարզիկ, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու ու արտաքին լսարանին հասցնելու համար: Վերջինս, հաշվի առնելով իր բազմամիլիոնանոց միջազգային լսարանը, իր ամանորյա ուղերձում հատուկ անդրադարձ է կատարել Բաքվի բանտերում ապօրինի … Read more