Խոնարհումս քեզ և քո նման բոլոր բուժաշխատողներին. Հարություն Հարությունյան



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սա պարզապես լուսանկար չէ։
Սա ծառայություն է, կոչում է, լուռ հերոսություն է։
Ձյան ու սառնամանիքի մեջ, երբ շատերը շտապում են տաք տեղ գտնել, նա ծնկի է իջել ձյան մեջ`մեկ նպատակի համար. փրկել կյանք…

Երիտասարդ է, բայց հայացքի մեջ պատասխանատվություն, ցավ, հոգատարություն և անսահման նվիրում կա: 

Այս հայացքը պատմում է վայրկյանների արժեքի, մարդկային վախի ու հույսի մասին…

Այս ամենը միայն մեկ մարդու մասին չէ։
Այն արտացոլում է Երևանի «Շտապբուժօգնության»  ողջ համակարգի առօրյան՝ մշտական պատրաստվածություն, արագ արձագանք և քաղաքացիներին ծառայելու պատրաստակամություն ցանկացած պայմաններում։

Խոնարհումս քեզ և քո նման բոլոր բուժաշխատողներին։
Դուք մեր քաղաքի իրական ուժն եք։ 



Leave a Comment