Մադուրոն այլևս նախագահ չէ, անցումային շրջանում ԱՄՆ-ն կստանձնի Վենեսուելայի կառավարումը․ Թրամփ

Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել է ԱՄՆ քաղաքացիների դեմ իրականացվող «նարկոահաբեկչության» համար․ ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։ «ԱՄՆ ուժերն այս պահին գտնվում են Վենեսելայում, և այնտեղ կլինեն այնքան, մինչև հնարավոր դառնա անվտանգ, պատշաճ և խելամիտ իշխանափոխություն իրականացումը»,- ասել է Թրամփն՝ ընդգծելով, որ անցումային շրջանում ԱՄՆ-ն ստանձնում է Վենեսուելայի … Read more

Ռուբիոն երկար խոսակցություն է վարել Վենեսուելայի փոխնախագահի հետ, և նա համաձայնել է համագործակցել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր խոսել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։ Նա նշել է, որ Ռոդրիգեսը համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Ռոդրիգեսն արդեն երդում է տվել որպես նախագահ։ «Նա, ես կարծում եմ, նախագահն է։ Նա երկար զրույց է ունեցել Մարկոյի հետ … Read more

ԱՄՆ-ը կստանձնի Վենեսուելայի կառավարումն անցումային շրջանում

Մենք պատրաստվում ենք կառավարել Վենեսուելան մինչև այն պահը, երբ կարողանանք ապահովել իշխանության անվտանգ, պատշաճ և ողջամիտ փոխանցումը, հայտարարել է Թրամփը ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ը պատրաստ է կառավարել Վենեսուելան այնքան ժամանակ, մինչև չկարողանա ապահովել «իրավականորեն ճիշտ իշխանափոխություն»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայում տիրող իրավիճակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԲԿ–ն։ … Read more

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը  փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորատային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վանաձոր-Դիլիջան, Երասխ-Զանգակատուն, Սպիտակ-Գյումրի և … Read more

Մի՛ ծրագրիր

03.01.2026 | 21:59 Տե՛ր, Քո ճանապարհը ցույց տուր, որ քայլենք Քո շավիղներով: Սովորեցրու մեզ ու Առաջնորդիր` Քո ճշմարտությամբ: Ամեն ինչ լավ է: Հրաշալի բաներ են քեզ սպասվում: Մի՛ սահմանափակիր Աստծուն: Նա կհոգա և կարգի կբերի ամեն ինչ: Արմատախիլ արա «ես»-ը` քո ընթացքը կասեցնող այդ խոչընդոտը: Նախապես ծրագրեր մի՛ կազմիր, քո ճանապարհը պետք է քայլ առ քայլ բացվի: … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Սենեգալը հաղթեց Սուդանին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին դիմակայությունում Սենեգալի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Սուդանի ընտրանու նկատմամբ (3-1)։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Սուդանի հավաքականը․ աչքի ընկավ Ամիր Աբդալահը։ Սենեգալի կազմում դուբլ գրանցեց Իդրիսա Գանա Գեյեն, ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմ Մբայեն՝ համապատասխանաբար 29-րդ, 45+3-րդ և 77-րդ րոպեներին։ Այսպիսով, «առյուծները» դարձան Աֆրիկայի … Read more

Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար․ Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։ ԱՄՆ-ը բավականին խանդոտ … Read more

Կքաջալերենք և կխրախուսենք ստեղծագործելը Հայաստանի Հանրապետությունում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, ովքեր հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական … Read more