Մի՛ ծրագրիր

Մի՛ ծրագրիր

03.01.2026 | 21:59

Տե՛ր, Քո ճանապարհը ցույց տուր, որ քայլենք Քո

շավիղներով:

Սովորեցրու մեզ ու Առաջնորդիր`

Քո ճշմարտությամբ:

Ամեն ինչ լավ է: Հրաշալի բաներ են քեզ սպասվում:

Մի՛ սահմանափակիր Աստծուն: Նա կհոգա և կարգի կբերի ամեն ինչ:

Արմատախիլ արա «ես»-ը` քո ընթացքը կասեցնող այդ խոչընդոտը: Նախապես ծրագրեր մի՛ կազմիր, քո ճանապարհը պետք է քայլ առ քայլ բացվի: Դե՛ն նետիր վաղվա բեռը:

Մեծ բեռներ կրողը Քրիստոսն է:

Դու չե՛ս կարող կրել Իր բեռը:

Նա միայն կամենում է, որ դու կրես օրվա քո բաժին բեռի մի մա՛սը միայն:

Մեկնաբանություններ

Leave a Comment