Այսօրվանից Հայաստանում նոր օրենքներ են գործում. ինչ է փոխվում ձեր կյանքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք օրենքներ, որոնք էական ազդեցություն կունենան բոլոր քաղաքացիների վրա։  Փոփոխությունների մի մասն էլ ուժի մեջ կմտնի տարվա ընթացքում։ Դրանք առնչվում են սոցիալական, առողջապահական և այլ ոլորտների։ Factor TV-ն պատմում է՝ ինչ կփոխվի քաղաքացիների կյանքում նոր կանոնակարգումների արդյունքում։  2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայությունը, 2 … Read more

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում

Հունվարի 1-ին՝ ժամը 14։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» … Read more

Զելենսկին ասում է, որ չի ստորագրի թույլ համաձայնագիր, որը միայն կերկարաձգի պատերազմը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ամանորյա ուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է դադարեցնել պատերազմը, սակայն ոչ ցանկացած գնով և չի ստորագրի «թույլ» խաղաղության համաձայնագիր, որը կերկարաձգի հակամարտությունը։ Նա ընդգծել է, որ ուկրաինացիները հոգնել են գրեթե չորս տարվա պատերազմից, բայց պատրաստ չեն հանձնվելու։ Զելենսկին ասել է, որ խաղաղության համաձայնագիրը գրեթե պատրաստ է՝ 90 տոկոսով, սակայն մնացած 10 … Read more

Ոչ թե ինչպես ապրել հեշտ, այլ՝ ինչպես ապրել արժանապատիվ․ Գարեգին Նժդեհն ու ես․ էսսե․ Այսօր նրա ծննդյան օրն է

Այսօր Նժդեհը Հայաստանի համար մնում է հակասական, բայց հզոր կերպար․ ոմանց համար՝ անզիջում ազգային հերոս, մյուսների համար՝ կոշտ գաղափարախոս։ Անկախ մեկնաբանություններից, Գարեգին Նժդեհը մի անուն է, որը չի կարելի շրջանցել, երբ խոսքը գնում է հայ ինքնության, դիմադրության և արժանապատվության մասին։ Գեղարվեստական էսսե․ Նա քայլում էր լեռան լռության մեջ այնպես, ինչպես քայլում են միայն նրանք, ովքեր … Read more

Հայկ Մարությանը խոզի բդով սելֆի է արել  ու նշել, որ 2026-ին մարտական են տրամադրված․․․

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը խոզի բդով սելֆի է արել  ու նշել, որ 2026-ին մարտական են տրամադրված․․․ Նախորդ անգամ՝ Հայկ Մարությանը՝ խոզի բդի հետ սեֆլի արել էր 2016-ին։

«Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձևավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով։ Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի … Read more

Իլհամ Ալիևը Վաշինգտոնյան փաստաթուղթը բնորոշել է որպես տարածաշրջանային խաղաղության բեկումնային քայլ

Վաշինգտոնյան փաստաթուղթը բեկումնային է դարձել տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար։ Այս մասին ամանորյա իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Փաստաթուղթը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդանշան տարածաշրջանի՝ դիմակայության փուլից երկխոսության և համագործակցության անցնելու համար: Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տնտեսական ինտեգրման և … Read more

Նոր տարվա հրաշալի դիմավորում և հրաշալի մեկնարկ ունեցանք. վարչապետը տեսանյութ է հրապարակել դրոններով շոուից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակվել Հանրապետության հրապարակի դրոններով շոուից՝ կից գրելով. «Համոզված եմ՝ երեկվա դրոն շոուն տեսել եք, բայց չեմ կարող էջումս այն չտեղադրել։ Նոր տարվա հրաշալի դիմավորում եւ հրաշալի մեկնարկ ունեցանք, ինչի առիթով բոլորիս շնորհավորում եմ։ Եվ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին եւ աջակիցներին՝ թե՛ պետական եւ թե՛ մասնավոր հատվածից»: … Read more

Առատ ձյուն ու բուք. ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14- 18 աստիճանով։Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի … Read more

Նոր տարվա հրաշալի դիմավորում և հրաշալի մեկնարկ ունեցանք․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Համոզված եմ՝ երեկվա դրոն շոուն տեսել եք, բայց չեմ կարող էջումս այն չտեղադրել։ Նոր տարվա հրաշալի դիմավորում եւ հրաշալի մեկնարկ ունեցանք, ինչի առիթով բոլորիս շնորհավորում եմ։ Եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին եւ աջակիցներին՝ թե պետական եւ թե մասնավոր հատվածից»։ Գնահատեք հոդվածը