Իրանում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների. կան զոհեր | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների Իրանի հարավ-արևմուտքում, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել են մի քանի ոստիկաններ։     Գործակալության տվյալներով՝ բախումները տեղի են ունեցել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Չահարմահալ և Բախտիարիե նահանգների Լորդեգան քաղաքում։ Որոշ ցուցարարներ սկսել են քարեր նետել քաղաքի վարչական շենքերի և բանկերի վրա՝ վնասելով … Read more

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

Եղել են, եղել են Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ նույնօրինակ, նույնիսկ անհամեմատ ավելի ծանր ու ճակատագրական ժամանակներ։ Բազմիցս ենք կանգնել անդունդի եզրին, բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել։ Հուսանք, որ այս անգամ էլ այդ ներքին ուժը կգտնվի՝ թեկուզ ծանրագույն ջանքերի, ցավալի կորուստների ու մեծ փորձությունների գնով։ … Read more

«Խաղաղությունը հաճախ փոխզիջում է». Ֆինլանդիան կոչ է անում Ուկրաինային հաշտվել անարդարության հետ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, հավանաբար, լիովին արդար չի լինի, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում։Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, և որ Մոսկվայի գործողությունները անօրինական և «անբարոյական» են։ Ստաբը նաև վստահություն է հայտնել, որ միջազգային դիվանագիտական ​​ջանքերի շնորհիվ «մենք այժմ ավելի մոտ ենք … Read more

Ինչպես խուսափել Նոր տարվա սեղանի շուրջ չափից շատ ուտելուց

Բժիշկ թերապևտ Ելիզավետա Լոբանովան բացատրել է, թե ինչպես կարելի է խուսափել Նոր տարվա սեղանի շուրջ չափից շատ ուտելուց։ Նա կարևոր խորհուրդներով կիսվել է UfaTime.ru-ին տված հարցազրույցում։ «Դիտարկեք սեղանը և մտքում նշեք երեք կամ չորս ուտեստ, որոնք իսկապես հաճույք են պատճառում ձեզ։ Կենտրոնացեք դրանց վրա»,- խորհուրդ է տվել Լոբանովան։ Եթե ինչ-որ մեկը համառորեն առաջարկում է փորձել … Read more

Փաշինյանի «սրտիկները», ցատկոտելն ու Ալիևի՝ ադրբեջանական բանակի զինման ու մարտունակության բարձրացման ուղերձը

Մինչ Փաշինյանը ձեռքով «սրտիկներ» է պատկերում, տարբեր երգերի ներքո այդ տեսանյութերը տարածում սոցցանցերի իր էջերում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է իր բանակի մարտունակության բարձրացման մասին։ Մինչ Փաշինյանը Հանրապետության հրապարակում դրոնների շոուն է վայելում, «ուդառնիկ» նվագում, ռաբիզ երգերի տակ պարում, ցատկոտում, Ալիևը նույն ժամանակահատվածում՝ ամանորյա ուղերձում, հայտարարում է. Ադրբեջանի բանակը հզորացել է, իսկ միջազգային իրավունքը … Read more

2026թ. Արևմուտքը ցանկանալու է է՛լ ավելի ամրապնդվել Հարավային Կովկասում, մասնակցել տրանսպորտային բոլոր նախագծերին, ՌԴ-ն ու Իրանը փորձելու են հավասարակշռել իրավիճակը․ Եվսեև

«Նախորդ տարիների համեմատ՝ հայ-ռուսական հարաբերությունները 2025 թվականին կարելի է որակել հարաբերական կայուն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ գնահատելով անցնող տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններն ու դրանց հեռանկարները։ Նա գտնում է, որ որքան էլ տարօրինակ է՝ այդ հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունեցավ ԵՄ-ի քաղաքականությունը։ Այդ ֆոնին, նրա որակմամբ, հայ-ռուսական հարաբերությունները որոշակիորեն կայունացան, … Read more

Իրանում 7 մարդ է ձերբակալվել արևմտյան երկրների կառույցների հետ համագործակցության մեղադրանքով, առգրավվել է 100 հատ հրազեն

Իրանի հետախուզական գերատեսչության տեղեկացված աղբյուրը չորեքշաբթի օրը հայտնել են արևմտյան երկրներում գործող թշնամական կազմակերպությունների հետ կապված յոթ անձանց հայտնաբերման և ձերբակալման մասին։ Այդ մասին հայտնում է իրանական «Մեհեր» գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածներից հինգը կապեր են պահպանել Միացյալ Նահանգներում պետական կառույցների հետ, մյուս երկուսը կապված են եղել Եվրոպայում գործող թշնամական կառույցների հետ։ Ավելին, հայտնաբերվել է 100 … Read more

Առաջին անգամ Նյու Յորքի քաղաքապետը երդվել է Ղուրանի վրա

Նոր տարվա նախօրեին Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին պաշտոնապես երդվել է Ղուրանի վրա։ Սա քաղաքի պատմության մեջ առաջին նման իրադարձությունն է: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մանհեթենի քաղաքապետարանի մետրոյի կայարանում, որը փակվել է։ Կայարանը համարվում է Նյու Յորքի մետրոյի համակարգի ամենահներից մեկը և հայտնի է իր կամարակապ առաստաղներով։ Արարողության ընթացքում Մամդանին կարճ ելույթ է … Read more

Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և կարգալույծ նախկին հոգևորականի կողմից

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը հայտնում է․ «Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Այս մասին ասված է Արագածոտնի թեմի տարածած հայտարարության մեջ։ «Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար … Read more

Ռուսաստանը կպատասխանի Պուտինի դեմ մահափորձին. CIA-ի վերլուծաբանը նշել է հնարավոր թիրախները

Մար-ա-Լագոյում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամերին իրականացված ուկրաինական հարձակումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ազդակ է Կիևի կողմից, որ ուկրաինացիները հետաքրքրված չեն Պուտինի հետ խաղաղ բանակցություններով: Այս մասին Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) հետախուզության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը՝ խոսելով Ռուսաստանի նախագահի դեմ … Read more