ԵՄ-ն չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյինը. Եվրահանձնաժողով

Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը, սակայն կպահպանի սահմանափակ շփումներ հանրապետության իշխանությունների հետ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «Դելսի Ռոդրիգեսը երդում է տվել որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար, սակայն Վենեսուելայի ներկայիս իշխանություններն իրենց մանդատը ստացան ընտրությունների հիման վրա, որոնք չէին … Read more

ԵՄ անդամ երկրները Թրամփին ուղղված հայտարարություն են տարածել

Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն՝ հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերականգնված հետաքրքրությանը։ Նրանք  ընդգծել են, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է ապահովվի համատեղ։ «Դանիայի Թագավորությունը՝ ներառյալ Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի մաս է կազմում»,– նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Դանիայի վարչապետի գրասենյակի X-ի էջում։ «Արկտիկայում անվտանգությունը, հետևաբար, պետք է ձեռք բերվի համատեղ՝ … Read more

«ԱՄՆ-ն առաջիկայում կարող է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ». #Politico

Միացյալ Նահանգները մտադիր է Դանիային պատկանող Գրենլանդիա կղզու նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել առաջիկա ամիսներին, գրում է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին: «Միացյալ Նահանգները կարող է փորձել օգտվել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հնարավորությունից առաջիկա ամիսներին՝ նոյեմբերին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից և հուլիսի 4-ին Ամերիկայի անկախության 250-ամյակից առաջ»,- ասվում է հոդվածում։ Նշվում է, որ կղզու վրա վերահսկողություն հաստատելու Թրամփի … Read more

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»(Մատթ. 4.16): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց և աշխարհ եկավ … Read more

Արման Ծառուկյանը կարող է գրեփլինգի հանդիպում անցկացնել Դասթին Պորյեի հետ

06 Հունվարի 2026, 17:22 Ինչպես հայտնել է Hype FC լիգայի համասեփականատեր Արմանդ Մարտիրոսյանը Ջեյսոն Թախտաջիյանին տված հարցազրույցում, փետրվարին պլանավորվում է գրեփլինգի հանդիպում Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի մասնակցությամբ, և մենամարտի թեկնածուներից մեկը դիտարկվում է Դասթին Պորյեն: «Մենք բանակցություններ ենք վարում Դասթին Պորյեի հետ Արմանի դեմ մենամարտի վերաբերյալ։ Պայմանագիրը դեռ … Read more

Մերկասառույց ՀՀ մի շարք ավտոճանապարհներին • Tribune.am

Հունվարի 6-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Լավ եմ արել միացել եմ, դուք ո՞վ եք, որ ես ձեզ ասեմ, թե ինչի եմ միացել. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ) Լավ եմ արել միացել եմ, դուք ո՞վ եք, որ ես ձեզ ասեմ, թե ինչի եմ միացել. Խաչատուր Սուքիասյան

Լավ եմ արել միացել եմ, դուք ո՞վ եք, որ ես ձեզ ասեմ, թե ինչի եմ միացել. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ) Լավ եմ արել միացել եմ, դուք ո՞վ եք, որ ես ձեզ ասեմ, թե ինչի եմ միացել. Խաչատուր Սուքիասյան

Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանցագործություն, խոչընդոտվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծեսի կատարումը․ փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է. «Այսօր՝ հունվարի 6-ին, Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցները Ոստիկանության ծառայողների աջակցությամբ խոչընդոտեցին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու քահանա Տեր Հայկին մատուցել Սուրբ և Անմահ Պատարագ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության Տոնի առիթով: Բոլորի աչքի առջև, իշխանության հովանու ներքո, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ խոչընդոտվել է Հայ … Read more

Aurora News | ԵՄ-ն չի ճանաչում Վենեսուելայի ինչպես նախկին, այնպես էլ գործող նախագահի լեգիտիմությունը. Եվրահանձնաժողով

Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը, սակայն կպահպանի սահմանափակ շփումներ հանրապետության իշխանությունների հետ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «Դելսի Ռոդրիգեսը երդում է տվել որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար, սակայն Վենեսուելայի ներկայիս իշխանություններն իրենց մանդատը ստացան ընտրությունների հիման վրա, որոնք չէին … Read more