Բավարիայի ֆուտբոլիստը ցանկանում է միանալ Բարսելոնային․ նա դիմել է Ֆլիկին

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան պատրաստ է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ լրանում է վեց ամսից, և առայժմ պարզ չէ, թե արդյոք կիսապաշտպանին կառաջարկվի այն երկարաձգել։ Լրագրող Ֆեռնանդո Պոլոյի փոխանցմամբ՝ Գորեցկան վերջերս նամակ է գրել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ նշելով, որ կցանկանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կրկին աշխատել … Read more

Միլիոնավոր դոլարներ ամանորյա զարդարանքների և գլխավոր տոնածառերի համար

Ամանորը աշխարհի խոշոր մայրաքաղաքների համար ոչ միայն տոն է, այլև շքեղության ու ցուցադրական փայլի ժամանակաշրջան։ Ամեն տարի դրանք միլիոնավոր դոլարներ են ծախսում հանրային հրապարակները, հայտնի վայրերը և փողոցները տոնական տեսք տալու համար։ Radar Armenia-ն ներկայացնում է 5 խոշոր քաղաքների ամանորյա զարդարանքների ծախսերը (հիմնված հասանելի տվյալների վրա, որոնք կարող են տարբեր լինել տարեցտարի)։ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում … Read more

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Le Constellation բարում: Զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը: Տուժածներից շատերը ծանր այրվածքներ են ստացել։ Տուժածներին տեղափոխելու համար գործի է դրվել առնվազն տասը ուղղաթիռ և շտապօգնության 40 մեքենա: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 150 բժիշկ և փրկարար՝ հայտնել են Շվեյցարիայի … Read more

Մարվել է Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Երևանի Մոլդովոկան փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16։13-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 1-ին՝ ժամը 14։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան … Read more

Տիրադավներն ու նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձևավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով։Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով … Read more

«Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին ու մեր հայրենիքի բոլոր նվիրյալներին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է: Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն: Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը` պաշտամունքի գաղափար: Փառք ու … Read more

Ովքե՞ր են քրեական վարույթն իրականացնող մարմինները

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Ամանորյա տոնավաճառ Երևանում | Radar Armenia

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Ամանորյա տոնավաճառ Երևանում․ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված։ Ջերմ և տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի և սիրված արտիստները՝ Հունվարի 3- Midnight Avenue և Ultraviolet բենդեր Հունվարի 6- Նեմրա Հունվարի 9- Արսեն և Արթուր Սաֆարյաններ Հունվարի 13- Սարգիս Մանուկյան և ընկերներ: Փոքրիկների համար էլ կան տարաբնույթ միջոցառումներ: Գնահատեք հոդվածը

Գերմանիայում բանկից տասնյակ միլիոնավոր եվրոներ են գողացել

Գողերը տասնյակ միլիոնավոր եվրոյի արժողությամբ գույք են գողացել Գելզենկիրխենի Sparkasse բանկի պահոցներից: Գելզենկիրխենը Գերմանիայի արևմուտքի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա նահանգի քաղաք է։ Նախնական տեղեկություններով՝ գողերը տոնական դադարի ժամանակ ներխուժել են պահոց՝ պատի մեջ անցք ծակելով, հաղորդում է Euronews-ը։ Ոստիկանության և Sparkasse բանկի տվյալներով՝ գողության հետևանքով բանկի մոտ 2700 հաճախորդ է տուժել։ Ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Նովաչիկը հայտնել է, … Read more