Վարդան Ղուկասյանին ՔԿՀ-ից տեղափոխել են ԲԿ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Երևան – Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց: Փաստաբան Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ՝ Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրենց միջնորդությամբ առողջական վիճակի հետ կապված փորձաքննություն է նշանակվել. այդ փորձաքննությունն է անցկացվելու: Վարդան Ղուկասյանին նախորդ տարվա նոյեմբերին ՔԿՀ-ից դարձյալ տեղափոխել էին հիվանդանոց, նրա փաստաբանը հայտարարել էր՝ Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել … Read more

ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե Իրանի իշխանությունները սպանեն ցուցարարներին․ Թրամփ

ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե Իրանի իշխանությունները սպանեն ցուցարարներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։     Իսկ Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Թեհրանում հարյուրավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել, լսվում են կրակոցի ձայներ։

Քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ -Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 23-ին և 25-29-ը, -Հերացի փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 25-ին և 29-ին, -Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 27-ին։ Ալավերդի քաղաքում՝ -Սայաթ-Նովա փողոց՝ դեկտեմբերի 25-ին և 28-29-ը, Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 23-25-ը … Read more

Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են

https://arm.sputniknews.ru/20260108/iranum-bvoghvoqi-akcianery-sharunakvum-en-97592244.html Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են Sputnik Արմենիա Իրանում անկարգությունները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի արժեզրկման ֆոնին։ 08.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-08T23:20+0400 2026-01-08T23:20+0400 2026-01-08T23:20+0400 իրանի իսլամական հանրապետություն թեհրան բողոքի ակցիա տեսանյութեր տեսանյութ https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97591717_0:0:1280:720_1920x0_80_0_0_a0a94e09b56e7f92ad8d16387c686a63.jpg.webp Իրանում բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են։ Մասնավորապես, այժմ երթեր են ընթանում Թեհրանում։ԶԼՄ-ները իրարամերժ տեղեկություններ են … Read more

ԱԱԾ-ն միշտ եղել է իր տեղում, իր պարտականությունների շրջանակում. վարչապետ

Ազգային անվտանգության ծառայությունը տոնում է մասնագիտական օրը: Պետության ղեկավարը շնորհավորել է բոլոր աշխատակիցներին՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով: Նիկոլ Փաշինյանի գնահատականով՝ ԱԱԾ-ն միշտ եղել է իր տեղում, իր պարտականությունների շրջանակում: Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան Դիտումների քանակ2

Թրամփն սպառնացել է «ուժգին» հարված հասցնել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է «ուժգին» հարված հասցնել Իրանին, եթե երկրում ցուցարարներ սպանվեն։ «Ես նրանց հստակեցրել եմ, որ եթե սկսեն մարդկանց սպանել, ինչը սովորաբար անում են անկարգությունների ժամանակ, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք։ Տասնյակ մարդիկ են մահացել։ Շատ ուշադիր հետևում ենք։ Ամբոխն այնքան մեծ է, որ հրմշտոց է առաջացել։ Բայց նրանք գիտեն, նրանց ասվել … Read more

🎥 Պահանջվեց ընդամենը 76 վայրկյան․ Վալվերդեի սուպերգոլը Ատլետիկոյի դեմ խաղում

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում ընթանում է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի «Ատլետիկո» — «Ռեալ» հանդիպումը։ «Արքայական ակումբին» հաջողվեց կայծակնային արագությամբ բացել խաղի հաշիվը։ Հանդիպման մեկնարկից ընդամենը 76 վայրկյան անց (2-րդ րոպե) Ֆեդերիկո Վալվերդեն տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1:0։ Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի «Բարսելոնայի» … Read more

«Խնամքով շրջանցում է, թե ո՞վ էր այն անհատը, ում «հոգին փառաբանվում էր», երբ ոստիկանության մեքենաներ էին վառվում»

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, այսօր փաշինյանական քարոզիչներից մեկը, որն իրեն բոլոր ոլորտների «մասնագետ» է հռչակել, հիմա էլ որոշել է հանդես գալ ֆուտուրիստական գաղափարախոսության տիրաժավորմամբ և այդ տիրույթում «դատողություններ» ներկայացնել՝ հերթական անգամ մանիպուլացնելով հանրությանը, մարդկանց աչքերին փոշի շփելով։ Ֆուտուրիզմի մեր «գուրուն» որոշել է զբաղվել մարդկանց հիշողությունները «թարմացնելու» գործով և հատկապես … Read more

Ջազը որպես կենսակերպ․ Տիգրան Սուչյանի ստեղծագործական հասուն շրջանը․ «Երաժշտական եռանկյունի»

Տիգրան Սուչյանի ստեղծագործական կյանքի վերջին շրջանը կարելի է բնութագրել որպես «ջազային տարի»։ Դա մի ժամանակահատված է, որտեղ նրա գործունեությունն առավել ընդգծված կերպով միավորում է կատարողական, կազմակերպչական և կրթական բաղադրիչները՝ ջազային մտածողության ընդհանուր հարթության մեջ։ Որպես շեփորահար՝ նա համագործակցել է գրեթե բոլոր հայ ջազմենների հետ՝ հանդես գալով տարբեր կազմերում և նախագծերում, որտեղ ջազը մշտապես ներկայանում է … Read more

Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից

Հունվարի 8-ին, ժամը 18:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել է ձորակը … Read more