Վրաստանից Հայաստան տանող ճանապարհին 5 կմ-անոց խցանում է
Վրաստանից Հայաստան տանող ճանապարհին 5 կմ-անոց խցանում է առաջացել։ Սահմանը հատելու ժամանակը ներկայումս հասնում է մինչև երեք ժամի, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Հիմնական պատճառը ամանորյա տոներին Վրաստան մեկնած քաղաքացիների վերադարձն է Հայաստան: