Առատ տեղումների հետևանքները, գոհ ու դժգոհ քաղաքացիներ. իրավիճակը ճանապարհներին

Երևանի ու մարզերի համայնքային նշանակության փողոցներում ու մայթերին նախորդ տեղումների հետևանքները դեռ կան։ Մարդիկ սոցցանցերում դժգոհում են, որ քայլում են սառցակալած մայթերով: Տեղական նշանակության ճանապարհների սպասարկման պատասխանատուներն ասում են, որ իրենք աղ ու ավազ լցրել են, բայց ուժեղ ցրտի պայմաններում դրանք դժվարությամբ են անում իրենց գործը: Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան Դիտումների քանակ1

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 23-ամյա տղա է մահացել․ ԶԼՄ – Armenia Today

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում վիճաբանության հետևանքով 23-ամյա տղա է մահացել, կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։ Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի վայրը, մահացածի, վիրավորի … Read more

Մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը, կամ Ռոնալդուի նվիրական երազանքը

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացին մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» … Read more

Լարվածությունը պիկին է հասնում Իրանում. Խամենեին կոշտ է արձագանքել Թրամփի սպառնալիքներին

Արդեն 12 օր է՝ չեն խաղաղվում Իրանի փողոցները՝ բախումներ, զոհեր, ձերբակալություններ… Այս ֆոնին՝ շարունակում է աճել ԱՄՆ-Իրան լարվածությունը: Այսօր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն է արձագանքել Թրամփին, որը հանդես է գալիս ցուցարարների պաշտպանության դիրքերից ու սպառնում Իրանի ղեկավարությանը: Խամենեին «ամբարտավան» է անվանել ԱՄՆ նախագահին, նրան հորդորել՝ զբաղվել Վաշինգտոնի գործերով, իսկ իր երկրի քաղաքացիներին միասնականության կոչ է … Read more

Եթե ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հшրձակում լինի, նրանք կրկին պարտnւթյուն կկրեն․ Արաղչի

Tert.am-ը գրում է․ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հարձակումը բացառվում է, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ես բացառում եմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից կրկնակի հարձակման հնարավորությունը։ Եթե նրանք դա անեն, նրանք կրկին պարտություն կկրեն», – ասել է արտաքին գործերի նախարարը։ Կայքում տեղ գտած մտքերն ու … Read more

Մենք նույնականացրել ենք հայաստանյան լրատվամիջոցներ, որոնք նպաստել են ապատեղեկատվության տարածմանը. վարչապետի խոսնակ (ՎԻԴԵՈ)

Մենք նաև նույնականացրել ենք այն հայաստանյան լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ նպաստել են ապատեղեկատվության տարածմանը, ասել է Նազելի Բաղդասարյանը. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը խոսել է լրատվամիջոցներում ապատեղեկատվական արշավների մասին։ «Առաջիկայում մենք ավելի հաճախ կարճ տեսանյութերի միջոցով կխոսենք ապատեղեկատվական արշավների մասին, որոնք հիբրիդային պատերազմի կարևոր բաղկացուցիչ մասն … Read more

NAN ապրանքանիշի որոշ խմբաքանակներ հետ են կանչվել․ կարող են առաջացնել սրտխառնոց, ստամոքսի ցավեր

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Հայտնում է ՍԱՏՄ-մ։     Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը:   Թեև … Read more