Լարվածությունը պիկին է հասնում Իրանում. Խամենեին կոշտ է արձագանքել Թրամփի սպառնալիքներին

Արդեն 12 օր է՝ չեն խաղաղվում Իրանի փողոցները՝ բախումներ, զոհեր, ձերբակալություններ… Այս ֆոնին՝ շարունակում է աճել ԱՄՆ-Իրան լարվածությունը: Այսօր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն է արձագանքել Թրամփին, որը հանդես է գալիս ցուցարարների պաշտպանության դիրքերից ու սպառնում Իրանի ղեկավարությանը: Խամենեին «ամբարտավան» է անվանել ԱՄՆ նախագահին, նրան հորդորել՝ զբաղվել Վաշինգտոնի գործերով, իսկ իր երկրի քաղաքացիներին միասնականության կոչ է արել:

 

Leave a Comment