Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում վիճաբանության հետևանքով 23-ամյա տղա է մահացել, կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։ Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի վայրը, մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։
