Գերությունից վերադարձած տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր ադրբեջանական գերությունից վերադարձած մեր երեք հայրենակիցները՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է Նորք-Մարաշ հիվանդանոց։

ԱՄՆ ռազմական միջամտությունն Իրանում հնարավոր է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ ԶԼՄ

ԱՄՆ ռազմական միջամտությունն Իրանում կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական աղբյուրին։ «Երկու եվրոպացի պաշտոնյաներ նշել են, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է, իսկ մեկը՝ որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ: Իսրայելցի մի պաշտոնյա նաև գործակալությանը հայտնել է, որ … Read more

Իրար ավելի հեշտ էինք հասկանում նաև այն պատճառով, որ Մհերն ինքն այս ռեժիմի օրոք ենթարկվել էր քաղաքական հետապնդման. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան գրում է․«Մհերին նվիրված հուշ-երեկոյի մասին եթերից տեղեկացա, թե չէ սիրով կմասնակցեի։ Ստացվեց այնպես, որ իր հետ ամենաինտենսիվ եւ ջերմ շփումը ունեցել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պատգամավորական այցելությունների ընթացքում բացահայտեցի կարգին մարդու։ Իրար ավելի հեշտ եւ պարզ էինք հասկանում նաեւ այն պատճառով, որ Մհերն ինքը այս ռեժիմի օրոք ենթարկվել էր քաղաքական հետապնդման … Read more

Արամ Ա. Վեհափառ հայրապետը ընդունեց երեսփոխան Իպրահիմ Քանաանը

Այսօր երեկոյեան՝ Չորեքշաբթի, 14 Յունուար 2026-ին, Մայրավանքի գրասենեակին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելութիւնը Լիբանանի պետական երեսփոխան Իպրահիմ Քանաանի։ Նկատի ունենալով, որ երեսփոխան Քանաան միաժամանակ նախագահն է ելեւմուտքի եւ պետական ամավարկի խորհրդարանական յանձնախումբին, Վեհափառ Հայրապետին հետ քննարկումները առաւելաբար կեդրոնացան երկրին դիմագրաւած տնտեսական եւ դրամատնային հարցերուն, ինչպէս նաեւ ներքին ընդհանուր կացութեան վրայ։ Համաձայն «Հեղինակային իրավունքի … Read more

«Միջանցքը, բենզինն ու ցորենը, գերիներն ու խաղաղությունն ընդամենը «թմրանյութեր» են»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021 թվականի ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանից գերիներ վերադարձվեցին: Տվյալ դեպքում ընտրություններին դեռ 5 ամիս կա, բայց արդեն ստիպված են «սնուցել» սրանց, որովհետև շատ լավ գիտեն իրերի իրական վիճակը: Միջանցքը, ներդրումները, բենզինն ու ցորենը, գերիներն ու խաղաղությունը ընդամենը թմրանյութեր են, որոնք միտված են ևս մեկ անգամ լեգիտիմացնել մեր … Read more

Փաշինյանը եղել է դեղերի փորձագիտական կենտրոնում

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, պայմաններին: Կենտրոնի տնօրեն Արայիկ Բաղրյանը ներկայացրել է Կառավարության կողմից հատկացված միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքները: Նշվել է, որ 2024 թ. Կառավարությունը հատկացվել է 680 մլն դրամ՝շենքի վերանորոգման և գրասենյակային գույք ձեռք բերելու համար։ Վերանորոգվել … Read more

Եթե փորձեմ նմանվել Մոուրինյուին, ապա խորապես կձախողվեմ․ Արբելոա

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Ժոզե Մոուրինյուի ազդեցությանը վերաբերող հարցերին։ Հիշեցնենք, որ Արբելոան 2010-2013 թվականներին «Ռեալում» հանդես է եկել հենց Մոուրինյուի գլխավորությամբ։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա կապվել է Մոուրինյուի հետ նշանակումից առաջ և ինչ ազդեցություն է ունեցել պորտուգալացին իր վրա, Արբելոան պատասխանել է թե … Read more

ԱՄՆ ներգաղթային վիզաները կասեցված են, Հայաստանը ցուցակում է

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դադարեցնում է 75 երկրների համար ներգաղթային վիզաների մշակումը՝ սոցիալական նպաստներից կախված համարվող դիմորդների նկատմամբ վերահսկողության խստացման ջանքերի շրջանակներում: Fox News-ը հաղորդում է, որ ցուցակում են նաև Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրները։ Fox News Digital-ի կողմից առաջին անգամ հրապարակված Պետդեպարտամենտի հուշագրի համաձայն՝ հյուպատոսական աշխատակիցներին հանձնարարվել է մերժել վիզաների տրամադրումը՝ գործող օրենքի համաձայն, … Read more

Ճշմարիտ հավատը վեր է ամեն խոչընդոտից․ Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը

Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․   Ճշմարիտ հավատը վեր է ամեն խոչընդոտից։Պա՜։