Սուրբ Ծննդյան նախօրեին Սբ․ Եկատերինա հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել
06 Հունվարի 2026, 14:31 Սուրբ Ծննդյան Ճրագալույցի օրը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցու ծխականներն ու հոգևորականները հավաքվել էին տաճարում՝ աղոթքներ բարձրացնելու Փրկիչ Հիսուս Քրիստոսին՝ խաղաղություն և բարօրություն խնդրելով հայրենիքի համար և ազատվելով ամեն չարիքից: Ճրագալույցի Սուրբ պատարագը մատուցվել է Մովսես Խորենացու հոգևոր շարականները կատարող երգչախմբի հանդիսավոր երգեցողությամբ, ինչպես նաև աշխարհի արարման, մարդու անկման և … Read more
Փաշինյանը ուխտերթ բառի փոխարեն գրել է ուղտերթ, հետո սխալն ուղղել
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 6–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ «ուխտերթ» բառի փոխարեն գրել է «ուղտերթ»։ Երևի հասկանալով, որ ուղղագրական կոպիտ սխալ է արել, գրածն ուղղել է՝ ուղտերթը դարձրել ուխտերթ։ Նա գրել է.«Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ուխտերթ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի»։
Սկսել ենք քայլել մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով. Փաշինյան
Այսօր Փաշինյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց իր թիմակիցների հետ ուխտերթով հասավ Սուրբ Աննա եկեղեցի։ «Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթն ինչի համար էր և ինչ է նշանակում։ Ըստ էության, մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած պետություն։ Այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի … Read more
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-9-ի ցերեկը կբարձրանա
Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան և 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով։ Երևան … Read more
Տեսանյութ․Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էՀիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Սուրբ Պատարագ։ Հայտնի է, որ Քրիստոսի Ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին գրված է Ավետարանում։ Հարկ է նշել, սակայն, որ բոլոր քրիստոնեական Եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների՝ … Read more
«Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է». Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։ Այն ներկայացնում ենք ստորև. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16): Սիրելի հավատավոր ժողովուրդ, … Read more
«ՀԱՍԵ-ն պետք է ազատենք հերձվածից». Նիկոլ Փաշինյան
«Ցավոք, եկեղեցու փաստացի պետն ու իր վերնախավը, ըստ էության, պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են: Սա նշանակում է, որ ՀԱՍԵ-ն պետք է ազատենք հերձվածից: Եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին»,- Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ եկեղեցին ժողովրդի համար է, սակայն, ցավոք, … Read more
ՀԱԵ-ն` որպես նախընտրական քարոզի գործիք
06.01.2026 | 14:29 Հավատքը անձնական է, նույնիսկ՝ ավելի անձնական, քան մնացած բոլոր անձնական համարվող երևույթները, ուստի, որպես հանրահռչակման միջոց, հիմքում անթույլատրելի է: Այն, ինչ անում է այսօր ՀՀ դրածո իշխանությունը, սրբապղծություն է` իր բոլոր դրսեվորումներով. պատարագների ցուցադրական հրավեր-մասնակցությունը, ուղիղ իմաստով, Աստծուն ծաղրող թատրոն է, իրենց հավատացյալ լինելը` լկտի ու լպիրշ սուտ է (իրենք սատանայի և արևմտյան պոռնկաբարո … Read more