Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվի

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունվարի 3֊ին՝ ժամը 13։30-ից, դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի, ինչպես նաև Զվարթնոց թաղամասի, Փարաքար (մասնակի), Պտղունք, Արևաշատ, Մերձավան, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մուսալեռ, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 19։00։

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի զինված ագրեսիան Վենեսուելայի դեմ – Armenia Today

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի զինված ագրեսիան Վենեսուելայի դեմ, ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։  «Այսօր առավոտյան Միացյալ Նահանգներն իրականացրել է զինված ագրեսիայի ակտ Վենեսուելայի դեմ։ Սա առաջացնում է խոր մտահոգություն և դատապարտում։ Այդ գործողությունները հիմնավորելու համար բերվող պատրվակներն անհիմն են։ Ստեղծված իրավիճակում առավել կարևոր է, առաջին հերթին, թույլ չտալ հետագա էսկալացիա և կողմնորոշվել վիճակից դուրս … Read more

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-ն․ կա 9 վիրավոր․ shamshyan.com

Հունվար 03,2026 16:20 Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ․-ի վարած «Jeep Cherokee» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց … Read more

Մահացել է հայրենական ավիացիայի վաստակավոր ներկայացուցիչ Ռուբեն Եսայանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին վշտով հայտնում է հայրենական ավիացիայի վաստակավոր ներկայացուցիչ, փորձառու օդաչու, Ռուսաստանի Դաշնության Հերոս Ռուբեն Եսայանի մահվան մասին։Ռուբեն Եսայանը 1968-1986 թվականներին աշխատել է հայկական քաղաքացիական ավիացիայի վարչությունում՝ օդանավի հրամանատարի, թռիչքային ինստրուկտորի և նավիգացիոն ծառայության պետի պաշտոններում։ Նրա մասնագիտական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ արտակարգ իրավիճակներում ցուցաբերված բացառիկ վարպետությամբ և անսասան քաջությամբ։ Ռուբեն Եսայանի անունը … Read more

Լրատվամիջոցները հրապարակել են Մադուրոյի առաջին լուսանկարը՝ ձերբակալությունից հետո

Համացանցում հայտնվել է Նիկոլաս Մադուրոյի առաջին լուսանկարը` նրա ձերբակալությունից հետո։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ն հայտարարել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյի և նրա կնոջ գերեվարման մասին։ CBS News-ը հաղորդում է, որ Մադուրոյին գերեվարել է ԱՄՆ էլիտար հատուկ նշանակության ջոկատ՝ Delta Force-ը։

Արևմտյան երկրների ներկայացուցիչները ժամանել են Կիև՝ քննարկումների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 3-ին Կիևում անվտանգության բանակցություններ կանցկացնի արևմտյան գործընկերների հետ: Բանակցություններին կմասնակցեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի 15 երկրների ներկայացուցիչներ, ներառյալ՝ ԱՄՆ պատվիրակությունը (տեսակապի միջոցով): Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը հայտնել է, որ պատվիրակներն արդեն ժամանել են Կիև: «Առջևում հագեցած աշխատանքային օր է՝ անվտանգության և տնտեսության հարցեր, շրջանակային փաստաթղթերի հետ աշխատանք, գործընկերների … Read more

«Եկամտաբեր աշխատանք ունենալու համար գյուղացիները տեղափոխվում են Երևան կամ արտերկիր». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամանորը դիմավորել եմ հայրենի, սահմանամերձ գյուղում, գյուղում նախկին տարիների շարժը չկա։ Գյուղերից շատ ընտանիքներ տեղափոխվել են արտերկիր, շատերն էլ հիպոթեկով Երևանում բնակարաններ են գնել, տեղափոխվել մայրաքաղաք։ Վերջին տարիներին գյուղերում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, ճանապարհներ են կառուցապատվել, սակայն գյուղերի մեծ մասում գյուղատնտեսությամբ զբաղվելը լոկ գոյության խնդիր է լուծում, եկամտաբեր աշխատանք ունենալու … Read more

Վենեսուելայի նախագահ Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, որի  նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։ Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրել են խոշորածավալ հարված Վենեսուելայի և նրա առաջնորդի՝ նախագահ Նիկոլաս … Read more

ՀՀ կառավարիչները Հայաստանը դարձնում են թմրանյութերի տարանցիկ գոտի՞․ իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «ՀՀ կառավարիչները Հայաստանը դարձնո՞ւմ են թմրանյութերի տարանցիկ գոտի։ Ըստ ինձ հասած տեղեկությունների, Վրացական <<Կարմիր կամուրջ>> անցակետում(Սադախլո), դեկտեմբերի 30֊ին, վրաց սահմանապահները և մաքսատան աշխատակիցները հայտնաբերել, ձերբակալել են բեռնատարի վարորդի` ում մեքենայում հայտնաբերվել է 157 կգ <<Հերոյին>> տեսակի թմրանյութ։ Մեքենան Հայաստան էր մտել Իրանից Մեղրիով և դուրս … Read more

Ռուսաստանն ու Իրանը դատապարտել են ԱՄՆ հարվածները Վենեսուելային

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի զինված ագրեսիայի ակտը խոր մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ դատապարտելով Վաշինգտոնի գործողությունները: Հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին միջամտության: Ռուսաստանն աջակցություն է հայտնել Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի գումարմանը: Մոսկվան նաև համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդի հետ, և աջակցություն … Read more