ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, որի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրել են խոշորածավալ հարված Վենեսուելայի և նրա առաջնորդի՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որը իր կնոջ հետ միասին ձերբակալվել և դուրս է բերվել երկրից»,-գրել է նա՝ մանրամասնելով, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։