Aurora News | Բազմազգ ուժերի տեղակայումը Ուկրաինայում անհնար է առանց Ռուսաստանի համաձայնության․ Մերց

Բազմազգ ուժերի տեղակայումը Ուկրաինայում անհնար է առանց Ռուսաստանի համաձայնության։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Գործողությունների հերթականությունը պետք է լինի հետևյալը՝ նախ՝ հրադադար, ապա՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, ապա՝ Ռուսաստանի հետ երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր։ Եվ այս ամենը անհնար է առանց Մոսկվայի համաձայնության, և մենք, ակնհայտորեն, դեռ բավականին հեռու ենք դրանից», – ասել է նա։ … Read more

Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, … Read more

2025թ.-ի դեկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

 Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։ Դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 32․5 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 105 գործարք՝ շուրջ 29 մլրդ ՀՀ … Read more

«Մեկնարկել է մասշտաբային գործընթաց». ՀԷՑ-ը՝ Ամանորի նախօրեին բաշխման ցանցում վթարների և հոսանքազրկումների թեմայի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պաշտոնական պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող մի շարք, ընկերության բնորոշմամբ՝ ոչ արժանահավատ և ակնհայտ խեղաթյուրված տեղեկությունների։ «Տեղեկացնում ենք, որ 2025 թ. համար Ընկերության ներդրումային ծրագիրը հաստատվել է շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ, որից մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը և Ժամանակավոր կառավարչի նշանակումը՝ 2025 … Read more

«Իրավիճակը չկայունանալու դեպքում, Իրանին կհարվածի Արևմուտքը, այդ հարվածն առաջինն իր վրա կվերցնի նաև Սյունիքը». Գագիկ Հարությունյան

Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրանում այս պահին տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանք աստիճանաբար ավելի մեծ տարածքներ են ընդգրկում ու դառնում ավելի մարդաշատ։ Ցույցերի հետևանքով կան զոհեր, վիրավորներ։ Իսկ Սիրիայում ընթացող բախումների հետևանքով, որը տեղի է ունենում կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի … Read more

«Հասկանանք մեծամիտ ինքնակալական մղումները և տուրք չտանք մեզ շփոթեցնելու փորձերին». Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանը գրում է. «Ազգի հոգեպես անառողջ հատվածին տեղեկացնենք, որ պետության ղեկավարի` նախագահի աշխատակազմին սպասարկող մեքենաների պետհամարանիշների «ՍՍ», կառավարության «ԼԼ», խորհրդարանի «ՕՕ» և մյուս կոդերը շրջանառության մեջ են դրվել Սերժ Սարգսյանի, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարումից առաջ, այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Ավելին` այդ և մյուս կոդերը հատուկ ընտրված էին, քանզի միաժամանակ առկա էին և լատինական, և … Read more

Հաստատվել են 2026թ․–ին վարժական հավաքների ժամկետները

Կառավարությունը հաստատեց 2026թ․–ին վարժական հավաքների ժամկետները ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Գործադիրի որոշմամբ կհայտարարվեն 2026 թ. ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: … Read more

Փաշինյան. ԱԱԾ-ն պետք է գնալով ավելի ու ավելի շատ լինի ինտելեկտուալ, վերլուծական մարմին

«Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուներից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից», – հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը իր ելույթում: Վարչապետը շեշտել է, որ ԱԱԾ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների … Read more

Ամբողջությամբ թվայնացվել են ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները․ Ներքին գործերի նախարարությունը գործարկել է նոր կայքը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է նոր թվային հարթակ, որի միջոցով ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները ամբողջությամբ թվայնացվել են։ Քաղաքացիները կարող են անհրաժեշտ տեղեկությունը ստանալ և դիմումները ներկայացնել առցանց՝ առանց ֆիզիկական այցելությունների։ ՀՀ քաղաքացիության դիմումները ներկայացվում են Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ mcs-citizenship.am հասցեով։ Գրանցվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է օգտագործեն «ԵսԵմ» ազգային … Read more