Սիրիան և Իսրայելը վերսկսում են բանակցություններն անվտանգության շուրջ համաձայնության համար
Սիրիան ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները՝ անվտանգության շուրջ համաձայնության հասնելու համար, հայտնել է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը: ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններին Սիրիան ներկայացնում է կառավարական պատվիրակությունը: Բանակցվում է իսրայելական զորքերը հետքաշումն այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը՝ փոխադարձ անվտանգության մասին համաձայնագրի համաձայն: Այս համաձայնագիրը երաշխավորում է Սիրիայի ինքնիշխանությունը: