Առաջին տիկինն արգելել է ինձ պարել բեմի վրա. Թրամփ — MediaNews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ առաջին տիկինն արգելում է իրեն բեմի վրա պարել կամ սկետչեր անել։ «Նա ատում է, երբ ես պարում եմ։ Ես ասում եմ՝ բոլորն են ուզում իմ պարը։ «Սիրելիս, դա նախագահական ու նախագահավայել չէ»,- պատասխանում է նա, — ասել է Թրամփը՝ դիմելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական օրենսդիրներին։ Միջոցառումը տեղի է … Read more

Ադենում նախագահական պալատի մոտ կրակոցներ են լսվել

Եմենի ժամանակավոր մայրաքաղաք Ադենում գտնվող Մաաշիկ նախագահական պալատի մոտ կրակոցներ են լսվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին։ Տեղական աղբյուրներին հղում անելով՝ Al Mahriah արբանյակային հեռուստաալիքը հաղորդում է, որ Ադենի Կրատեր և Խոր Մաքսար շրջաններում ինտենսիվ հակաօդային կրակ է բացվել քաղաքի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հայտնաբերումից հետո։

Գեղարքունիքից մինչև Սյունիք շատ քիչ տեղեր կան, որտեղ մեր և Ադրբեջանի դիրքերը քիչ թե շատ հավասար են

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և  «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը հայտարարել էին, որ առաջնագծում տեղեր կան, որտեղ ադրբեջանական կողմը ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր։ Նոյեմբերի 21-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք իրականում կա նման իրավիճակ, և ո՞ր հատվածի մասին է … Read more

Իշխանական «ուխտերթի» մասնակիցների թվաքանակը հուշում է այն մասին, որ ՀՀ-ում մոլորյալ քաղաքացիների թիվը էականորեն պակասել է․ Հայկ Իգնատյան

Այսօրվա իշխանական «ուխտերթի» մասնակիցների թվաքանակը հուշում է այն մասին, որ Հայաստանում մոլորյալ քաղաքացիների թիվը էականորեն պակասել է: Այս մասին գրել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը։ «Հուսով եմ` առաջիկա ամիսներին մնացած մի քանի հազար մոլորյալները ևս դարձի կգան` փոքրիկ խմբակին թողնելով խորը մենության մեջ»,-գրել է նա:

Հալեպում շարունակվում են բախումները | ՄԱՄՈՒԼ.ամ

«Գանձասար» պարբերականը հայտնում է. «ՀԱԼԷՊԻ ՄԷՋ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ․      Հալէպի մէջ այսօր միջօրէին ծայր առած բախումները՝ սուրիական ժողովրդավարական ուժերու ներքին ապահովական խումբերուն եւ սուրիական բանակին միջեւ, կը շարունակուին։ Նոր Գիւղ, Շէյխ Թահա, Ճալաա, Աշրաֆիէ, Շէյխ Մագսուտ, Վիլլաներ, Սուլէյմանիէ շրջաններուն մէջ կը լսուին ռմբակոծումի եւ հրաձգութեան ձայներ, փամփուշտներ կ՚իյնան բնակելի շէնքերու արտաքին ճակատներու վրայ։     Հալէպի … Read more

Իլհամ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այդ մասին խոսել է Նոր տարվա առիթով լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ինչո՞վ են ուշագրավ եղել հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները։ Ալիևի հարցազրույցի ուշագրավ հատվածները մեկնաբանում է Արտյոմ Երկանյանը։

«Վճռականների կոալիցիայի» հանդիպումը` Ելիսեյան պալատում

Մեկնարկել է «Վճռականների կոալիցիայի» հանդիպումը Ելիսեյան պալատում. հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հանդիպումներ ունենալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Ըստ հաղորդագրությունների, այսօր Փարիզում «Վճռականների կոալիցիայի» նիստում մասնակից երկրների ղեկավարները կպարտավորվեն հինգ հիմնական կետերի շուրջ։ Դրանցից է Ուկրաինայում բազմազգ զորքերի տեղակայումը՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն հրադադարի … Read more

Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների հալածա​նքները 1930-1941 թվականներին (մաս 2)

Սա Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների հետապնդումների և մարդու իրավունքների համակարգված խախտումների երեք մասից բաղկացած հոդվածի երկրորդ մասն է, որը փաստագրել է թուրք պատմաբան Այշե Հյուրը. – 1930 թ․ սեպտեմբերի 18. Թուրքիայի արդարադատության նախարար Մահմութ Էսաթ Բոզքուրթը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ. «Իմ կարծիքն ու համոզմունքն այն է, որ այս երկիրը բացառապես թուրքական է։ Նրանք, ովքեր … Read more

Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի նոր նախագահին

Աջակցում ենք Վենեսուելայի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված իշխանությունների ջանքերին. հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից «Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի և առկա ցանկացած խնդրի լուծման օգտին՝ կառուցողական երկխոսության և միջազգային իրավական նորմերի, առաջին հերթին ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու միջոցով»,-ասված է հայտարարությունում։

Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է եղել Սուրբծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը: Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները: