Մեկնարկել է «Վճռականների կոալիցիայի» հանդիպումը Ելիսեյան պալատում. հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հանդիպումներ ունենալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ։
Ըստ հաղորդագրությունների, այսօր Փարիզում «Վճռականների կոալիցիայի» նիստում մասնակից երկրների ղեկավարները կպարտավորվեն հինգ հիմնական կետերի շուրջ։ Դրանցից է Ուկրաինայում բազմազգ զորքերի տեղակայումը՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն հրադադարի ապահովումը և մոնիթորինգը, Ուկրաինայի զինված ուժերին շարունակական աջակցությունը, բազմազգ ուժերի տեղակայման ձևաչափը, դաշնակիցների պարտավորությունները ռուսական հետագա ագրեսիայի դեպքում և երկարաժամկետ պաշտպանական համագործակցությունը։
Հանդիպման հիմնական նպատակն է որոշումներ կայացնել «Վճռականների կոալիցիայի» շրջանակներում հնարավոր քայլերի վերաբերյալ և դրանք համակարգել Միացյալ Նահանգների հետ։