Ադրբեջանից բերված բենզինը մի քանի օրում սպառվեց, հիմա նորից մի քանի հազար տոննա գալիս է, որը միայն պրեմիում չի, այլ նաև ռեգուլյար ու դիզել է. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանից Հայաստան մի քանի հազար տոննա բենզինի նոր խմբաքանակ է գալիս, որը ներկրում են նույն ընկերությունները, ինչ նախորդ անգամ։ «Նորությունն այն է, որ միայն պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար ու դիզել է գալիս, ու նախնական գնահատականներով՝ շուկայականից մինչև 80 դրամ էժան»,-ասաց նա։ Նախարարը նշեց, որ ներկրումն … Read more

Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանում խորհրդակցություններ կանցկացնի պաշտոնյաների հետ. Miran Press

Իրանի փոխարտգործնախարարի Մաջիդ Թախտ-Ռևանչին Հայաստանում խորհրդակցություններ կանցկացնի պաշտոնյաների հետ, հաղորդում է իրանական Miran Press-ը: Հաղորդվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները տնտեսական, առևտրային, տարանցիկ և տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության հարցեր։

Ի՞նչ վիճակ է Հալեպի հայաբնակ թաղամասերում՝ բախումներից հետո

Հալեպի հայաբնակ թաղամասերում բախումների հետևանքով նյութական վնասներ են արձանագրվել։ Վիրավորներ չկան, հայտնում է «Գանձասար» պարբերականը։ Հիմա քաղաքում հարաբերական անդորր է։ Մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում։ Սննդամթերքի խանութները, փռերը, հիվանդանոցներն ու բանկերը բաց են։

ՀՀ քաղաքացին երբ ուզենա, կարող է հեղափոխություն անել․ Փաշինյան

ՀՀ քաղաքացին երբ ուզենա, կարող է հեղափոխություն անել, այս մասին կառավարության նիստում ասել է Փաշինյանը։ «Եթե քաղաքացին վճռական դեր ունի՝ երկրի զարգացման ուղղությունները ձևավորելու, ուրեմն քաղաքացին ունի վճռական դեր իր անձնական կարիքները, իր անձնական բարեկեցությունն ապահովելու գործում, որը, մեր համոզմամբ, պետք է տեղի ունենա աշխատանքի միջոցով»,- նշել է նա: Hayastan.news-ը` Telegram-ում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ – Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 հունվարի 2026 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական … Read more

Հայեցակարգի նպատակը լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորումն է

Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։ Հայեցակարգի նպատակը լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորումն է:Այն ծառայելու է՝ ➡ լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականություններում առավել ինտեգրված մոտեցումներ ձևավորելուն,➡ լեզվական բնագավառին վերաբերող՝ ՀՀ սոցիալ-տնտեսական փոփոխություններին համահունչ ռազմավարական ծրագրեր մշակելուն,➡ տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության արդի, միջազգային առումով մրցունակ լեզվական-հաղորդակցական միջավայր … Read more

Կառավարությունը հաստատել է 2026 թվականի պահեստազորի վարժական հավաքների անցկացման ժամկետները

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2026 թվականին պահեստազորայինների վարժական հավաքների անցկացման ժամկետները։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդգրկված…

Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի

8 հունվարի 2026 – 11:58 AMT PanARMENIAN.Net – ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի է հայտարարվում։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։ Հունվարի 9-ից մինչև 31-ը ներառյալ ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ­ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ(այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ): Ծառայության ժամկետը սահմանվել … Read more