Ֆուտուրիզմի մեր «գուրուն» որոշել է զբաղվել մարդկանց հիշողությունները «թարմացնելու» գործով

Ուրեմն այսօր փաշինյանական քարոզիչներից մեկը, որն իրեն բոլոր ոլորտների «մասնագետ» է հռչակել, հիմա էլ որոշել է հանդես գալ ֆուտուրիստական գաղափարախոսության տիրաժավորմամբ և այդ տիրույթում «դատողություններ» ներկայացնել՝ հերթական անգամ մանիպուլացնելով հանրությանը, մարդկանց աչքերին փոշի շփելով։ Ֆուտուրիզմի մեր «գուրուն» որոշել է զբաղվել մարդկանց հիշողությունները «թարմացնելու» գործով և հատկապես երիտասարդներին հրամցնել անցյալում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իր մոտեցումներն … Read more

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

«Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հետևյալ հղումով՝ STravelDocs.com։ Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ Ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխություն անհրաժեշտություն չկա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

«Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հետևյալ հղումով՝ STravelDocs.com։ Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ Ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխություն անհրաժեշտություն չկա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզի Այգավան բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ից դադարեցվել է Արարատի մարզի Այգավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։

Արարատ Միրզոյանը հաստատեց՝ որևէ խաղաղության պայմանագիր չկա (տեսանյութ)

Հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Փաշինյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանն առուվաճառքի պոտենցիալ ապրանքների ցանկ են փոխանակել

8 հունվարի 2026 – 16:52 AMT PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները փոխանակել են առուվաճառքի պոտենցիալ ապրանքախմբերի ցանկ: «Դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում»,– նշել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակի ներկրմանը՝ նշելով, որ առաջին խմբաքանակը ներկրելիս տեղեկացվել են հայկական այն … Read more

Գազատար է վնասվել. Այգավան բնակավայրում գազանջատում է

Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ից, դադարեցվել է Արարատի մարզի Այգավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:   «Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00»,- ասված է հաղորդագրությունում։

Զորականի հայտնի միջադեպի հետևանքը․ «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. Հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Ըստ տեղեկությունների՝ նրա ազատումը պայմանավորված է 2025թ. նոյեմբերի 28-ին հրապարակված տեսանյութով, որտեղ երևում է՝ անչափահաս երեխայի ծեծի մասնակիցներից մեկն էլ Ռուբեն Գասպարյանի որդին է։