Թրամփը չի պատրաստվում ներում շնորհել Մադուրոյին և Փի Դիդիին

9 Հունվար, 2026 12:01 Աշխարհ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «New York Times»-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում ներում շնորհել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Թրամփը նաև հասկացրել է տվել, որ մտադիր չի ներում շնորհել մի քանի այլ հայտնի անձանց, երբ «Times»-ի լրագրողը նշել է մի քանի բարձրաստիճան բանտարկյալների անուններ։ … Read more

«Հարձակողական ռեալիզմ»

Վերջերս ուսումնասիրում էի Ջոն Միրշայմերի (John Mearsheimer) «հարձակողական ռեալիզմի» (Offensive realism) տեսությունը: Եթե անկեղծ, ապա այն ռեալիզմի նոր դպրոց անվանելը մի տեսակ շատ ճոխացված է…

Կիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ է հրավիրել

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Լվովի մարզի վրա «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռային հարձակման: Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ընդգծել է, որ աշխարհը պետք է արձագանքի այս վերջին գործողությանը: Սիբիգայի խոսքով՝ քաղաքացիական տարածքների դեմ բալիստիկ հրթիռների կիրառումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ուկրաինան արդեն սկսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հրավիրելու … Read more

Որոշ կադրային փոփոխություններ իրականացրած թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հավաստիացնում է, թե ինքը համբերատար է և արագ ու էմոցիոնալ որոշումներ չի կայացնում

Հարցազրույց Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանի հետ -Շուրջ 5 ամիս է՝ ղեկավարում եք թատրոնը և այս կարճ ժամանակահատվածում ականատեսը եղանք Սամսոն Մովսիսյանի բեմադրությամբ ամանորյա «Բևեռային ճեպընթաց» ներկայացմանը: Մեր դիտարկմամբ, նաև 1-2 մասնագետների որակմամբ այն հաջողված էր և ամենակարևորը՝ մյուզիքլի ժանրում էր, ինչը ձեր թատրոնի ուղղվածությունն է: Ինչպես հաջողվեց … Read more

«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան

Բժիշկ Հայկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ծննդյան խնջույքի ընթացքում երիտասարդ կնոջը կատակով հրեցին դեպի տորթը, մի «ավանդույթ», որը հաճախ ենք տեսնում խնջույքներում ու սոցիալական ցանցերում, սակայն տորթի ներսում կային կոշտ հենակներ, որոնք նախատեսված են տորթի բազմաշերտ կառուցվածքը պահելու համար։ Այդ հենակներից մեկը խրվեց կնոջ աչքին չափազանց մոտ հատվածում, անցնելով ակնախոռոչի … Read more

636 տրանսպորտային միջոցի հայտարարատու կարող է հետ ստանալ 2025 թ. վճարված մաքսատուրքի գումարը. հրապարակվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ցանկը

ՀՀ կառավարության 2024թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման համաձայն՝ ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի)…

Հունվարի 3-ին Աշոցքում գրանցվել էր -37 աստիճան, այսօր՝ -1.5. Սուրենյան (Video)

Հունվարի 3-ի համեմատ՝ վերջին 2 օրերին գիշերային ժամերին Հանրապետությունում դիտվել է օդի ջերմաստիճանի թռիչքաձև բարձրացում՝ մոտ 16-20 աստիճանով: Հանրապետության առանձին հատվածներում մինչև 25-30 տաքացում է տեղի ունեցել: Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում, այսօր՝ կեսօրից հետո, և հունվարի 10-ին Հանրապետության առանձին հատվածներում սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում բուք: Այս … Read more

ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել խաղաղության ծրագրի շուրջ և սպասում են Պուտինի պատասխանին

ԱՄՆ վարչակազմը համաձայնության է եկել Ուկրաինայի հետ խաղաղության ծրագրի գրեթե բոլոր կետերի վերաբերյալ և այժմ սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանին: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրին։ Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Քննարկվել են Կիևի անվտանգության երաշխիքները և Դոնբասում հնարավոր տարածքային զիջումները։ Նշենք, որ Հունգարիան … Read more

Իրանի դեսպանը պատասխանել է երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցին

9 Հունվար, 2026 12:14 Հարեվաններ Իրանի իշխանությունները երբեք չեն խուսափի Միացյալ Նահանգների հետ իրական և լուրջ բանակցություններից։ Այս մասին տարեվերջին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Դիվանագետը պարզաբանել է, որ այս բանակցությունները նպատակ ունեն արդար և հավասարակշռված համաձայնության հասնել ինչպես Իրանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար … Read more