Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով

10 Հոկտեմբեր, 2026 19:18 Միջազգային Ղազախստանցի հեռագնա վարորդ Իվան Չեկուլաևը Վրաստանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ մաքսային զննման ընթացքում նրա դեղատուփում Tilidin տեսակի ուժեղ ցավազրկող միջոց են հայտնաբերել։ Դատապարտյալի կինը՝ Յուլիան, ով ամիսներ շարունակ պայքարում էր ամուսնուն ազատ արձակելու համար, մտադիր է բողոքարկել դատավճիռը, հայտնում է Qumash.kz-ը։ … Read more

«Իսաիաս» փոթորիկը երկու մարդու կյանք է խլել ԱՄՆ երկու նահանգներում

ԱՄՆ Ֆլորիդա և Ալաբամա նահանգներում, որտեղ նախկինում հայտարարվել էր արտակարգ դրություն, առնվազն երկու մարդ է մահացել «Իսաիաս» փոթորկի պատճառով, ըստ տեղական իշխանությունների։ Շաբաթ օրը ավելի վաղ ԱՄՆ Ազգային փոթորիկների կենտրոնը հայտնել էր, որ «Իսաիաս»-ը մոտեցել է Ֆլորիդային։ «Ցավոք, կարող եմ նաև հաստատել, որ մենք ունենք մեկ զոհ. ծառը ընկել է տան վրա, որը, ցավոք, սպանել … Read more

Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր — MediaNews

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հյուրընկալել է Լոս Անջելեսում Կորեայի Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Կան Չոնին։ Այս մասին տեղեկացնում են Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել մշակույթի ոլորտում գլխավոր հյուպատոսությունների միջև համագործակցության զարգացման ու համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են երկկողմ կապերի … Read more

Վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը։ «Վարչապետը շրջայց է կատարել բացահանքի տարածքում, ծանոթացել հանքավայրի շահագործման համար ստեղծված պայմաններին։ Հաջորդիվ կայացել է Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է հանքավայրի շահագործման մեկնարկը։ Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է … Read more

Երևանում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ Շամշյան

10 Հոկտեմբերի, 2026 Սեպտեմբերի 28-ին ավազակության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Րաֆֆու փողոցում անհայտ անձը հարվածել է մի կնոջ գլխին և գողացել նրա բջջային հեռախոսը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են … Read more

«Որևէ լուրջ հիմնավորում չունի, այն քաղաքական պայքար է՝ զեկույցի անվան տակ»․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի։ Այն քաղաքական պայքար է՝ զեկույցի անվան տակ»։ Աղբյուրը`   Ռոբերտ Ամստերդամ

Պանամայում տեղի ունեցած երկրաշարժից 27 անձ է տուժել – armeniatoday.am

Հոկտեմբերի 9-ին Պանամայում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 27 մարդ, վնասվել է ավելի քան 400 շինություն, հայտնում է EFE գործակալությունը։ Ստորգետնյա ցնցումներից հետո Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում ցունամիի վտանգի մասին նախազգուշացումներ են տարածվել, որոնք հետագայում չեղարկվել են։ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պանամայի հարավում՝ … Read more

Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ․ Նարեկ Կարապետյանը շնորհավորել է Երևանի տոնը

Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ։ Ծնո՛ւնդդ շնորհավոր, բոլո՛ր hայերի քաղաքամայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար նարեկ Կարապետյանը։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Էդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցեր է կատարել մի շարք զորամասեր, դաշտային պարապմունքների անցկացման վայրեր և հետևել ծառայության կազմակերպման աշխատանքներին: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 10.10.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 10.10.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկը Հեռախոսազանգ, որը կարող է մեծ փոփոխությունների փաստի առաջ կանգնեցնել աշխարհը․ ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը՝ անակնկալի բերելով վերլուծաբաններին «Պինդ նյարդեր ունեցողները հրավիրվում են էկրանների առաջ»․Պենտագոնի ղեկավարը անոնսել է Նիդալ Հասանի գնդակահարությունը Back to top button