Մինսկի խումբը լուծարված է

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների ավարտը, հայտարարել է կառույցը: Սա իրագործվել է՝ համաձայն նախարարների խորհրդի որոշման, որը կայացվել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։

Շահագործման են հանձնվել «Զվարթնոց» օդանավակայանի վերանորոգված մայրուղին և ղեկուղին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել Կառամատույց 1-ից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում 1970-ական թվականներից։ Վերանորոգված հատվածի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 53,200 մ² (1400 մ x 38 մ)։ ՄՂՈՒ տվյալ հատվածի և ՂՈՒ «Ալֆա» հատվածի շահագործումը զգալիորեն կբարձրացնի օդանավակայանի շահագործման արդյունավետությունը: Այն հնարավորություն կտա ավելի … Read more

Կյանքից հեռացել է Արաքսի Լիլոսյանը

Իննսուներեք տարեկանում մահացել է Իտալիայի Բարի քաղաքի հայկական համայնքի ամենատարեց ներկայացուցիչ Արաքսի Լիլոսյանը։ Այս մասին հայտնում է Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը։ Արաքսի Լիլոսյանը ծնվել է Բարիի «Նոր Արաքս» պատմական գյուղում։ Ծնողներն են Թագվոր Լիլոսյանը՝ Պարտիզակից և Սիրանուշ Թիմուրյանը՝ Իսպարտայից։ Արաքսի Լիլոսյանի զավակներն են տեղի հայկական համայնքի ակտիվ գործիչներ Սիրանուշ և Տիտո Քուարանտաները։ Հյուպատոսության տարածած հաղորդագրության … Read more

«Տղա ջան, մենք քեզ չենք բերել առավոտից երեկո ֆեյսբուքում կուռաժիտ լինելու ու կայֆ բռնելու համար, արգագացրու, ժամանակը գնում է»

01.12.2025 | 12:21 Օտարները մեզ լավ են ուսումնասիրել Անցած օրը մեկը փորձում էր ինձ համոզել, որ ամեն ինչ սկսվեց Ջոն Բոլթոնի այցից: Ասացի՝ ոչ, ամեն ինչ սկսվել է շատ ավելի շուտ, Բոլթոնն ընդամենը եկավ, որ սրան ասի. «Տղա ջան, մենք քեզ չենք բերել առավոտից երեկո ֆեյսբուքում կուռաժիտ լինելու ու կայֆ բռնելու համար, արգագացրու, ժամանակը գնում է»: Ցավոք, … Read more

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն այն կարծիքին է, որ Եվրամիության երկրները պետք է միմյանց միջև բաժանեն ֆինանսական ռիսկերը Եվրոպայում…

ՄԻԱՎ-ով ապրող Հայաստանի քաղաքացիների թիվը 5067 է. դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այս տարի «Հաղթահարելով խոչընդոտները, վերափոխելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցները» խորագիրն ունի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։   Վերջին տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է (հաշվարկային թիվը` 7300):   2025 … Read more