Հնդկաստանի վարչապետը ռուսերեն է խոսել Պուտինի այցի ժամանակ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ռուսերենով ողջունել է ռուսական պատվիրակության անդամներին: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ «Բարի օր (Добрый день)»,- ռուսերենով ասել է Մոդին՝ Ռուսաստանի նախագահի այցի ընթացքում համատեղ փաստաթղթեր ստորագրելուց հետո։ Հնդկաստանի վարչապետը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «սիրելի ընկեր»։
Մեդալյոնը, որ գողը կուլ էր տվել, ստամոքսից դուրս է եկել
Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ առգրավել է James Bond-ից ոգեշնչված Fabergé-ի ոճով մեդալյոնը, որը Օքլենդի զարդանոցում կուլ էր տվել 32-ամյա տղամարդը։ Զարդը տղամարդու օրգանիզմից դուրս է եկել դեֆեկացիայի ճանապարհով՝ առանց բժշկական միջամտության։ Սահմանափակ թողարկման մեդալյոնը ոգեշնչված է 1983 թվականի «Octopussy» James Bond ֆիլմից, որի սյուժեում զարդերի մաքսանենգության գործողությունը կապված է Fabergé-ի կեղծ ձվի հետ։ … Read more
Մեծ Բրիտանիան ծրագրում է Ուկրաինային փոխանցել 8 մլրդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրում է Ուկրաինային փոխանցել 8 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները, որոնք երկրում սառեցվել են 2022 թվականին լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր, հաղորդում է The Times-ը: Միաժամանակ, ըստ բրիտանական կառավարությունում պարբերականի աղբյուրի, միջոցների ապաարգելափակման և Կիևին փոխանցման ճշգրիտ մեխանիզմը դեռևս համաձայնեցված չէ: Միացյալ Թագավորության արտգործնախարար Իվետ Քուփերը պաշտպանել է սառեցված միջոցների օգտագործման գաղափարը՝ … Read more
Թուրքիայում խաղադրույքների գործով ձերբակալվել են «Ֆեներբախչեի» և «Գալաթասարայի» ֆուտբոլիստներ
Թուրքիայում շարունակվում է ֆուտբոլում անօրինական խաղադրույքների մեծածավալ հետաքննությունը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը վաղ առավոտյան իրականացրել է նոր գործողություններ, որոնց արդյունքում 35 մարդ բերման է ենթարկվել, իսկ ընդհանուր առմամբ 46 անձի նկատմամբ տրվել է ձերբակալման եւ խուզարկության հրաման։ Ձերբակալվածների թվում են նախկին մրցավար և սպորտային մեկնաբան Ահմեթ Չաքարը, «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստ Մերթ Հաքան Յանդաշը, «Գալաթասարայ»-ի խաղացող Մեթեհան Բալթաջին, … Read more
«Գտեք աշխարհում մի երկիր, որի իշխանությունն ապազգային վարքագծով պայքարի ազգային ամեն ինչի դեմ»․ Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գտեք աշխարհում մի երկիր, որի փաստացի իշխանությունը հետևողականորեն կազմաքանդի սեփական հանրության ազգային արժանապատվությունը, դարերով ձևավորված ազգային ինստիտուտները, խուլիգանական խոսքով՝ հանրային բարոյականությունը, ատելության խոսքով՝ հանրային անվտանգությունը, ապազգային վարքագծով պայքարի ազգային ամեն ինչի դեմ, բայց․․․ առաջարկի «ենթագիտակցական կոնսենսուս»՝ չամաչել տգիտությունից ու անդաստիարակությունից, անսկզբունքայնությունից ու մանրությունից, կյանքը պարզապես նյութի մեջ … Read more
Լորդ Քոքերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար Լորդ Վերնոն Ռոդնի Քոքերի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի, Մ. Թ.-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն … Read more
Թրամփը նախատեսում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել ԱԱ-ում
Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակով են մեկնարկել։ Առաջինը ռինգ է դուրս եկել Արարատ Հարությունյանը (71 կգ)։ 1/32 եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել է Ինդոնեզիան ներկայացնող Ալֆինո Յեզարին: Հայ բռնցքամարտիկը 3-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին: Վախթանգ Հարությունյանը (75 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) ևս հաղթական մեկնարկ են ունեցել։ Նրանց առաջին մրցակիցները … Read more
Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը
Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը