Միքայել սրբազանի առողջության հետ կապված ծայրահեղ խնդիր այս պահին արձանագրված չէ. Գալյան

https://arm.sputniknews.ru/20251208/miqajel-srbazani-arvoghjutjan-het-kapvats-tsajrahegh-khndir-ajs-pahin-ardzanagrvats-che-galjan-96654310.html Միքայել սրբազանի առողջության հետ կապված ծայրահեղ խնդիր այս պահին արձանագրված չէ. Գալյան Միքայել սրբազանի առողջության հետ կապված ծայրահեղ խնդիր այս պահին արձանագրված չէ. Գալյան Sputnik Արմենիա ՀՀ արդարադատության նախարարը վստահեցրեց, որ այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, առողջապահության նախարարությունը համապատասխան գործիքակազմ կկիրառի, և… 08.12.2025, Sputnik Արմենիա 2025-12-08T12:33+0400 2025-12-08T12:33+0400 2025-12-08T12:33+0400 քրեակատարողական հիմնարկ (քկհ) միքայել արքեպիսկոպոս … Read more

Գյումրիի դեպքերով մեկ անձ կալանավորվել է

Օրեր առաջ ձերբակալված Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը և խորհրդական Կարապետ Ղուկասյանի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։ «Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի  շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու … Read more

Եվրոպան զայրույթից եռում է ԱՄՆ նոր դոկտրինի պատճառով. Politico

ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության քննարկման ժամանակ եվրոպացի պաշտոնյաներից մեկը զայրույթից եռում էր, գրում է Politico-ն: «Նրա խոսքերով՝ ռազմավարության վերաբերյալ մեղադրանքները լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ասվում է հոդվածում։ Միևնույն ժամանակ, պաշտոնյան խոստովանել է, որ այս իրավիճակում եվրոպական երկրները կարող են միայն խորհրդանշական բողոք հայտնել, քանի որ «նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց հզոր է»։ Ուրբաթ օրը Սպիտակ … Read more

Լուվրի գրադարանի դահլիճի հեղեղման պատճառով մի քանի հարյուր գրքեր են վնասվել

8 Դեկտեմբեր, 2025 12:20 Մշակույթ Լուվրի եգիպտական ​​հնությունների գրադարանի սենյակներից մեկում առաջացած հեղեղման պատճառով մոտ 300-400 գիրք է վնասվել։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթեյնբոքին։ Ըստ ալիքի տվյալների՝ հեղեղումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին։ Թրջված գրքերից ամենահիները թվագրվում են XIX դարով։ «Դրանք կարևոր աշխատանքներ են, պարբերականներ, … Read more

Հանցավոր կառույցի կողմից խոշոր չափերով թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Զ․Հ․-ն ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն՝ դրանում ներառելով բազմաթիվ անձանց և հստակ սահմանելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը:   ՔԿ–ից հայտնում են, որ մասնավորապես, Զ․Հ․-ն «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել … Read more

Լոպեսը հեռացրել է Բեն Աֆլեքին նվիրված դաջվածքը – Showbiz.am

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հեռացրել է իր նախկին ամուսնուն՝ դերասան Բեն Աֆլեքին նվիրված դաջվածքը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։ Նշվում է, որ վերջին համերգների ժամանակ երկրպագուները նկատել են, որ Լոպեսի անվերջության դաջվածքը փոխվել է։ Այժմ կոլիբրիի պատկեր է։ Գազետա.ռու-ն գրում է, որ Լոպեսը դաջվածք արել էր 2023 թվականին՝ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ։ Այն … Read more

Հեռո՛ւ մնացեք եկեղեցում պառակտում սերմանելու հակասահմանադրական քայլերից․ Արամ Ա կաթողիկոսի ուղերձը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը խոսել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հարձակման վերաբերյալ։ «Անցնող ամիսներին խոր մտահոգությամբ հետևեցինք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին։ Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորկալից կացությունը և փոխադարձ հասկացողության մղել՝ հատկապես զգուշացնելով եկեղեցին պառակտելու քայլերից։ Այսօր, փաստորեն, կացությունն ավելի վտանգավոր է դարձել և հղի՝  անկանխատեսելի հետևանքներով: Սուրբ … Read more

Ապամոնտաժումներ. Երևանում առանց թույլտվության տեղադրված են եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքեր

Երևանում առանց համապատասխան թույլտվության էլեկտրոնային համակարգում հաշվառված և տեղադրված են եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքեր: Այս մասին զեկուցվել է այսօր՝ դեկտեմբերի 8–ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքերից 56-ը եղել են Աջափնյակ վարչական շրջանում, դրանցից 17-ն ապամոնտաժվել են,  2-ին տրամադրվել է թույլտվություն, Ավան վարչական շրջանում տեղադրված են եղել 61-ը, 6-ին ուղարկվել … Read more

«Գոնե մի բան փոխվի էս ծրագրում, չարչարում են մեզ, ամեն տառի համար ասում են՝ գնացեք-եկեք, էս ապրել չի, որ ապրում ենք»

Ինչ խնդիրների են բախվում արցախցիները Գալինա Սարգսյանի ընտանիքը երկու անգամ է բռնի տեղահանվել՝ նախ Բաքվից, ապա՝ Արցախից։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության անձնագրային բաժանմունքներից մեկում Գալինա Սարգսյանի ընտանիքը փորձում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել, որպեսզի կարողանան օգտվել ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, սակայն պարզվեց, որ նրանց անձնագրերում տառասխալներ կան, եւ դիմումը չընդունեցին։ Հայտնի է, որ այս ծրագրից … Read more