Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հեռացրել է իր նախկին ամուսնուն՝ դերասան Բեն Աֆլեքին նվիրված դաջվածքը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ վերջին համերգների ժամանակ երկրպագուները նկատել են, որ Լոպեսի անվերջության դաջվածքը փոխվել է։ Այժմ կոլիբրիի պատկեր է։
Գազետա.ռու-ն գրում է, որ Լոպեսը դաջվածք արել էր 2023 թվականին՝ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ։ Այն պատկերում էր անվերջության խորհրդանիշ և հայտնիների անունները։
2022 թվականի հուլիսի 16-ին Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը ամուսնացել էին իրենց առաջին նշանադրությունից 20 տարի անց։ 2024 թվականի օգոստոսի 20-ին հայտարարվել էր զույգի ամուսնալուծության մասին։
Աղբյուրը`Panorama.am