Լուվրի գրադարանի դահլիճի հեղեղման պատճառով մի քանի հարյուր գրքեր են վնասվել


Մշակույթ


Լուվրի եգիպտական ​​հնությունների գրադարանի սենյակներից մեկում առաջացած հեղեղման պատճառով մոտ 300-400 գիրք է վնասվել։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթեյնբոքին։

Ըստ ալիքի տվյալների՝ հեղեղումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին։ Թրջված գրքերից ամենահիները թվագրվում են XIX դարով։ «Դրանք կարևոր աշխատանքներ են, պարբերականներ, տեղեկատուներ, հնագիտական ամսագրեր, բայց խոսքը չի վերաբերում թանկարժեք գրքերին, որոնք կարող են կորչել», – Սթայնբոքի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։


Նա նշել է, որ «գրքերը բացվել են և զգույշ աշխատանք է տարվում յուրաքանչյուր էջից խոնավությունը հեռացնելու համար․ օգտագործվում են ծծանիչ թուղթ»։



Սթեյնբոքը խոստովանել է, որ ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրները հայտնի են եղել մի քանի տարի առաջ։ Նա նշել է, որ հեղեղման ենթարկված դահլիճը այն սենյակների շարքում է, որոնցում նախատեսվում է վերանորոգել օդափոխության և ջեռուցման համակարգերը, որոնք կսկսվեն 2026 թվականի սեպտեմբերին։


Ավելի վաղ Լուվրի վարչակազմը որոշել էր փակել թանգարանի որոշ տարածքներ մուտք գործելու հնարավորությունը հարկերի անբավարար վիճակի և փլուզման վտանգի պատճառով։



Leave a Comment