Սփյուռքը դուրս չի գա եկեղեցու դեմ. Գևորգ Բագրատունի

Հայ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի սկսած արշավը Սփյուռքում աջակցություն չունի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Ազգային միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին: Նրա խոսքով՝ Փաշինյանը սկսել է այս արշավը, քանի որ ուզում է եկեղեցին իր իսկ նպատակին ծառայեցնել: «Եկեղեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանման կարևորագույն օղակ է: Հնարավոր է, որ այս արշավին ոմանք կողմ … Read more

Նոր մեղադրանք Գրիգորի Խաչատուրովին. հայտարարվել է միջպետական հետախուզում

Նոր քրեական գործ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: Իրավապահները միջպետական հետախուզում են հայտարարել երկրից գործերով բացակայող Խաչատուրովի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրերս՝ երկու հոդվածով: 48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով: Թե կոնկրետ ինչ դրվագի մասին … Read more

Այս շաբաթը կարող է կարևոր դառնալ Ուկրաինայի համար. Կալլաս

ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ առաջիկա շաբաթը կարող է որոշիչ դառնալ Ուկրաինայի պատերազմը ավարտելու հարցում: Այսօր Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները Կիևի հետ բանակցություններից հետո մեկնել են Մոսկվա: «Սա կարող է վճռորոշ շաբաթ լինել դիվանագիտության համար։ Երեկ լսեցինք, որ Ամերիկայում բանակցությունները դժվար էին, … Read more

Քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի օդի որակի վատթարացմանը նպաստող գործոնները նվազեցնելու ուղղությամբ

Երևանում օդի որակի վատթարացման դեմ պայքարը չափազանց բարդ, բայց լուծելի խնդիր է: Հայտարարել է քաղաքապետը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Տիգրան Ավինյանը նշել է, որ որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է, բարելավվում՝ միայն մարտի կեսերից: Հիմնական պատճառը, ըստ մասնագիտական գնահատականների, ոչ թե մարդկային գործոնն է, այլ՝ աշխարհագրական դիրքը: Գործակարգավարական խորհրդակցության մանրամասները՝ ռեպորտաժում:

Նախիջևանը դառնալու է մեծ հենակետ՝ Հայաստանի շուրջ թուրք-ադրբեջանական ռազմական, էներգետիկ և լոգիստիկ օղակի ամրապնդման համար. Շիրազ Խաչատրյան

Մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որԱդրբեջանի զինված ուժերի բարեփոխումների համատեքստում զգալի առաջընթաց են գրանցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության, ինչպես նաև` անձնակազմի վերապատրաստման, օգնության և խորհրդատվության ուղղություններում, և այս աշխատանքը շարունակվում է։ Այնուհետև Գյուլերն առանձնացրել է Ադրբեջանի հետ փոխգործակցությունը քարտեզագրության ոլորտում և նշել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը … Read more

Մակրոնի ու Սթարմերի հետ միասին Ֆլորիդայում բանակցությունների արդյունքները քննարկեցինք Ումերովի և Ուիթքոֆֆի հետ. Զելենսկի

Մակրոնի ու Սթարմերի հետ միասին Ֆլորիդայում բանակցությունների արդյունքները քննարկեցինք Ումերովի և Ուիթքոֆֆի հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին Մակրոնի հետ հանդիպել է Ելիսեյան պալատում։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Զելենսկին և Մակրոնը քննարկելու են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և խաղաղության համաձայնագրի պայմանները։ Կայքում տեղ … Read more