SoftBank-ը վաճառել է Nvidia-ի բաժնետոմսերը՝ ԱԲ-ում ներդրումներ անելու նպատակով

SoftBank-ը վաճառել է Nvidia-ում ունեցած իր 5.83 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը՝ ԱԲ նախագծերի համար ֆինանսներ ներգրավելու նպատակով։ ԱԲ նախագծերի թվում է ընկերության տարեկան 3 միլիարդ դոլարի ներդրումը OpenAI-ում՝ SB OpenAI Japan համատեղ նախաձեռնության միջոցով։ Ընկերությունը նաև վաճառել է T-Mobile-ի 9.17 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը՝ կապիտալի վերաբաշխման ավելի լայն ռազմավարության շրջանակում։ Ֆինանսական տնօրեն Յոշիմիցու Գոտոն նշել … Read more

Պաղեստինյան պետության ստեղծումը հակամարտության լուծման միակ տարբերակն է․ Հռոմի պապ Լևոն XIV

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության միակ լուծումը պետք է ներառի պաղեստինյան պետության ստեղծումը․ գրում է Reuters գործակալությունը։ Հայտարարությունը Հռոմի պապն արել է Բեյրութ ուղևորվելիս․ Լիբանանը նրա առաջին արտասահմանյան ուղևորության երկրորդ կանգառն է՝ Թուրքիայից հետո։ Բեյրութ մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում կաթոլիկ աշխարհի առաջնորդը վերահաստատել է Վատիկանի … Read more

Քննչական կոմիտեն էլ է ընդունում՝ դրանք ապօրինի տեսագրություններ են, այնտեղ ես չեմ, դա հորինված է. Արշակ Սրբազան

The post Քննչական կոմիտեն էլ է ընդունում՝ դրանք ապօրինի տեսագրություններ են, այնտեղ ես չեմ, դա հորինված է. Արշակ Սրբազան appeared first on HayqNews.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում շենք է փլուզվել. տուժած կա

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ … Read more

Էլմիրա Կարապետյանը հաղթել է Լեհաստանի հրաձգության մրցաշարում – Armenia Today

Հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը հաղթել է Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում անցկացվող հրաձգության Polish Open Kaliber միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Եզրափակիչ օրը մասնակիցները հանդես են եկել անհատական առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Կարապետյանը հավաքած 569 միավորով դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հաղթանակ է տարել 242,3 միավորով: Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը նոյեմբերի 28-ին 10 մետր օդամղիչ … Read more

Ֆլորիդայում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքներով Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ

Ֆլորիդայում ավարտվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները: Բանակցությունների արդյունքներով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք ունեցանք ևս մեկ արդյունավետ հանդիպում՝ մշակված Ժնևի համաձայնագրերի և այս շաբաթվա իրադարձությունների վրա։ Ինչպես այսօր առավոտյան ասել եմ՝ մեր նպատակը պատերազմը դադարեցնելն է, բայց սա ավելին է, քան պարզապես դրա դադարեցումը։ Մենք ցանկանում ենք ոչ … Read more

Ինչպես է փոխվում վառելիքի շուկան. զրույց «Ֆլեշ»-ի գլխավոր տնօրենի հետ

Հրապարակվում է որպես գովազդ Ինչո՞ւ է կտրուկ նվազել Ռուսաստանից նավթամթերքների ներկրման ծավալը, ինչո՞ւ Իրանը չի դիտարկվում որպես կայուն այլընտրանք, և ի՞նչ խնդիրներ կան եվրոպական մատակարարների հետ աշխատելիս: «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը մանրամասնում է Հայաստանի վառելիքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները, գնագոյացման վրա ազդող գործոններն ու ոլորտի մարտահրավերները։ Բեգլարյանը նաև անդրադառնում է … Read more

Կալասը հայտարարել է, թե երբ է ԵՄ-ն որոշում կայացնելու Ուկրաինայի բյուջեի ֆինանսավորման վերաբերյալ

Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերին կայանալիք Եվրոպական գագաթնաժողովում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը Բրյուսելում պաշտպանությանը նվիրված հանդիպման մեկնարկից առաջ։ «Մենք քննարկում ենք: Ինչպես արդեն նշվել է, մենք  մտադիր չենք լքել դեկտեմբերյան գագաթնաժողովը՝ առանց Ուկրաինայի ֆինանսավորման հարցի վերաբերյալ եզրակացության հանգելու», – ասել է նա: ԵՄ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել … Read more