Կգումարվի եպիսկոպոսաց ժողով

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի ռեկորդ է սահմանել

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալով «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղում, սահմանել է ռեկորդ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում 7 գոլային փոխանցում է կատարում ստանդարտ դիրքից, հաղորդում է «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը։ 25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարում» 18-րդ գոլն է խփել … Read more

Այս պահին ՀԱԷԿ-ի բլոկը գործում է 100% ջերմային հզորությամբ. ՏԿԵՆ

2025 թվականի նոյեմբերի 23-ից 30-ը Հայկական Ատոմային Էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումը, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։ Նորոգման շրջանակում նախատեսվում էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն։ Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, ՀԱԷԿ-ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրել է բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել դրանք ավարտել … Read more

Ղարաբաղի անունով են ծախում

01.12.2025 | 18:20 Երևան, «Ավանի սիթիի» դիմաց՝ մայթին, մրգեր են ծախում։ Այսօր միջինից մեծ տարիքի տղամարդ գնորդ մոտեցավ, նայեց գրառմանը՝ «Ղարաբաղի նուռ, 2000 դրամ», հարցրեց վաճառող կնոջը․ «Իսկապես Ղարաբաղի՞ց է»։ Դրական պատասխան ստանալուց հետո հարցրեց, թե ինչպե՞ս է այն Երևան հասել։ Վաճառողուհին ասաց, որ ադրբեջանցիները նուռը քաղում, ծախում են վրացիներին, նրանք էլ ՝ հայաստանցիներին։ Եթե ուզում ես … Read more

Դեկտեմբերի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News Դեկտեմբերի 1-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու դեկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց: … Read more

Դեկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Դեկտեմբերի 2-ի միջոցառումների անոնսՀՀ ԱԺԺամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: Պետական կառույցներԺամը 09:30-ին «DoubleTree by Hilton Yerevan» հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչ 4/2) կկայանա Ազգային մեխանի…

ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ դեռևս ենթարկվում են խտրականության

Հայաստանում այսօր ՄԻԱՎ հիվանդությամբ ապրող 5067 անձ կա: Մասնագետների համոզմամբ՝ նրանց թիվն իրականում ավելի շատ է, ուղղակի ոմանք դեռ չգիտեն, որ վարակված են այդ հիվանդությամբ: Հիվանդությունը Հայաստանում հայտնաբերվել է 1988 թվականին: Մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը վարակից մահացել է 1450 մարդ: Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:

Ուկրաինայի նախկին վարչապետը մեղադրել է Կիևին 100 միլիարդ դոլարի արտաքին օգնությունը գողանալու մեջ

Ուկրաինայի իշխանությունները, հնարավոր է, գողացել են Կիևի դաշնակիցների կողմից տրամադրված մոտ 100 միլիարդ դոլարի արտաքին օգնությունը: Այս մասին հայտարարել է նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը Տելեգրամի իր ալիքում։ Նա նշել է, որ Կիևը 2022 թվականից ի վեր ստացել է մոտ 360 միլիարդ դոլարի օգնություն։ Կառավարության նախկին ղեկավարը ընդգծել է, որ Ուկրաինայում յուրացվում է միջոցների 15-30 տոկոսը։ … Read more

S&P Global Ratings-ը ID Bank-ին շնորհել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով

1 դեկտեմբերի 2025 – 18:15 AMT PanARMENIAN.Net – Նոյեմբերի 28-ին S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «BB-» թողարկողի երկարաժամկետ վարկանիշ և «B» թողարկողի կարճաժամկետ վարկանիշ «կայուն հեռանկարով»: Վարկանիշները նույն մակարդակի վրա են, ինչ ՀՀ սուվերեն վարկանիշը: S&P-ն առանձնացնում է Բանկի կապիտալի համարժեքության բարձր մակարդակը, թվային լուծումներում առաջատար դիրքերը և ակտիվների կայուն … Read more

Վարորդների հետ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող փոփոխությունները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է մի խումբ վարորդների հետ: ԱԺ–ից հայտնում են, որ քննարկվել են ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին վերաբերող հարցեր: Հանդիպման մասնակիցները խոսել են նոր կարգավորումներ ունենալու մասին, ներկայացրել են օրենսդրական … Read more