S&P Global Ratings-ը ID Bank-ին շնորհել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով

S&P Global Ratings-ը ID Bank-ին շնորհել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով

1 դեկտեմբերի 2025 – 18:15 AMT

PanARMENIAN.Net – Նոյեմբերի 28-ին S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «BB-» թողարկողի երկարաժամկետ վարկանիշ և «B» թողարկողի կարճաժամկետ վարկանիշ «կայուն հեռանկարով»: Վարկանիշները նույն մակարդակի վրա են, ինչ ՀՀ սուվերեն վարկանիշը:

S&P-ն առանձնացնում է Բանկի կապիտալի համարժեքության բարձր մակարդակը, թվային լուծումներում առաջատար դիրքերը և ակտիվների կայուն որակը՝ չնայած վարկային պորտֆելի աճի ծավալների։

«Կայուն» հեռանկարն արտացոլում է S&P այն տեսակետը, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում Բանկը կպահպանի կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշ՝ միաժամանակ պահպանելով ակտիվների որակի կայուն մակարդակ։

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Leave a Comment