Վարորդների հետ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող փոփոխությունները

Վարորդների հետ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող փոփոխությունները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է մի խումբ վարորդների հետ:

ԱԺ–ից հայտնում են, որ քննարկվել են ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցները խոսել են նոր կարգավորումներ ունենալու մասին, ներկայացրել են օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և քննարկել ավտոմեքենաների աուդիոհամակարգերի կիրարկմանն  ու սպառմանն առնչվող հարցեր:

Leave a Comment