WhatsApp-ում կեղծ հաշիվ է բացվել Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով. նախարարը խնդրում է ուշադիր լինել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ WhatsApp հավելվածում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում քաղաքացիներին, բուժաշխատողներին: «Խնդրում եմ ուշադիր լինել և չպատասխանել նման հաղորդագրություններին»,- գրել է նախարարը։