Մարիա Խաչատրյան, #CivilNetCheck Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրում որպես նպատակ արձանագրված էր տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավումը, ինչպես նաև համայնքահեն ծառայությունների ներդրումն ու զարգացումը։ Դրա շրջանակում նախատեսվել էր մինչև 2023թ. ՀՀ բոլոր մարզերում ստեղծել տարեցների համար ցերեկային կենտրոններ, երեք ճգնաժամային կենտրոն, և ընդլայնել տնային խնամքի ծառայությունները հանրապետության բոլոր մարզերում՝ ներդնելով ամենօրյա խնամքի ծառայություններ տնային պայմաններում։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է՝ արդյոք նախատեսված միջոցառումներն իրականացվել են։ Պարզվում է՝ այս հանձնառության իրականացումը ոչ միայն չի ավարտվել 2023-ին, այլև դեռ այսօր էլ ամբողջությամբ չի կատարվել։ Ծառայությունների մատուցման նպատակը Ջերմուկ համայնքի բնակիչ, 69-ամյա Անդրեասյան Զաբելլան միայնակ է ապրում և ասում է՝ օրվա ընթացքում զբաղմունք չունի։ «Եթե […]