WhatsApp-ում կեղծ հաշիվ է բացվել Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով. նախարարը խնդրում է ուշադիր լինել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ WhatsApp հավելվածում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում քաղաքացիներին, բուժաշխատողներին:

«Խնդրում եմ ուշադիր լինել և չպատասխանել նման հաղորդագրություններին»,- գրել է նախարարը։

Leave a Comment