Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին․ Արսեն Բաբայան
Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը և հարցաքննությունը, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով։ Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»։ Նշենք՝ քիչ առաջ ձերբակալվել է Արշակ Սրբազանը։ Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: … Read more