Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 8 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00–13:00 Աղայան փողոց 9–19 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա փողոց 15Ա շենք, Տերյան փողոց 56, 62Ա շենքեր, 11:00–14:00 Մյասնիկյան պողոտա, սեփականատեր՝ Ռ. Ստեփանյան, Մյասնիկյան պողոտա 16–55 առանձնատներ, … Read more

ՌԴ զինուժը հարվածել

ՌԴ զինուժը հարձակվել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքի վրա, Լեհաստանի վարչապետը առնչվել է էսկալացիայի հնարավորությանը և երկրի պաշտպանությանը ուղղված…

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ «Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի պետական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, դաշնային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, ինչպես նաև հասարակական, մշակութային, ակադեմիական և գործարար … Read more

Պետական համակարգում ունենք անձինք, որ պաշտպանում են ապօրինի ավտոկայանատեղիները. քաղաքապետ

Ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման վերաբերյալ ես ունեմ ձևավորված կարծիք, որ մենք պետական համակարգում ունենք անձինք, ովքեր այս գործընթացը սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այս երևույթը շարունակաբար պետք է վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից։ Քանի որ մեքենաների ավելացող քանակ կա, առաջարկում եմ՝ տրանսպորտի վարչությունը, միգուցե, առևտրի վարչության հետ համատեղ, … Read more

«Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը վերջինս, ցավալիորեն, դիմավորում է Բաքվի բանտում։Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր անտարբեր են դարձել պայքարի, դիմադրության և ազատության նկատմամբ, Մնացականյանն այդ ամենը շարունակում է ադրբեջանական բանտից։Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր … Read more

Ստուգայցով եղա ՊՆ զորամասերից մեկում. հետևեցի վերկացին, մարմնամարզությանը և նախաճաշին. Պապիկյան

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ հերթական անակնկալ ստուգայցով ուղևորվում է ՊՆ զորամասերից մեկը: Քիչ ուշ նա տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերից մեկում: «Հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին»,- գրել է նա և կարճ տեսանյութ հրապարակել: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Սեպտեմբերի 15- 25- ին ՌԴ-ից գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ՌԴ տարածքում պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։  «ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:  Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի … Read more

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի․ «Գազպրոմ Արմենիա»

Սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ընկերության փոխանցմամբ՝ պատճառը Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա նախատեսված պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներն են, իսկ տասնօրյա դադարը սպառողների վրա չի ազդի․ Հայաստանում գազամատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող լրացուցիչ գազի հաշվին։ Հայաստանը բնական գազի հիմնական մասը … Read more

Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով

Կորեայի ժողովրդական բանակը համատեղ վարժանքներ է անցկացրել հեռահար հրետանային և հրթիռային ստորաբաժանումների կողմից՝ օգտագործելով ռազմավարական թևավոր և մարտավարական բալիստիկ հրթիռներ, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Վարժանքները տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ին։ Մասնակցել են հինգ հրետանային և հրթիռային կազմավորումների ստորաբաժանումներ։ Տեղակայվել են նաև հարձակողական անօդաչու թռչող սարքեր և ջերմաբարային զինամթերքով մեծ տրամաչափի բազմակի հրթիռային համակարգեր։ … Read more

Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ Կոստանյան

Գանձասարի, Դադիվանքի, Ստեփանակերտի, Շուշիի և Քարվաճառի հայկական ինքնության մասին վկայում են բազմաթիվ արձանագրություններ, պատմական վկայություններ ու փաստաթղթեր, ինչպես նաև ոչ վաղ անցյալի իրողությունները։ Մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ջնջել այդ պատմական հետքը՝ աղավաղելով Արցախի հայկական մշակութային ժառանգության պատմությունը և աշխարհի քրիստոնեական քարտեզից վերացնելով ևս մեկ քրիստոնեական մշակութային տարածք։