ԱՄՆ-ը հայտարարել է հինգ իրանական նավթատար նավի ոչնչացման մասին

ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական հինգ նավթատար նավ, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): «Սեպտեմբերի 8-ին CENTCOM-ի ուժերը ոչնչացրել են հինգ իրանական նավթատար նավ, այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռային հարձակումներ է իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի վրա», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։ … Read more

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին

9 Սեպտեմբեր, 2026 9:36 Միջազգային Կիևում, Խարկովում և Նիկոլաևում պայթյուններ են որոտացել օդային տագնապի ֆոնին, հայտնում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը։ Նշվում է նաև, որ Նիկոլաևում և Խարկովում պայթյունների մի քանի շարք է տեղի ունեցել։ Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում և մի շարք այլ շրջաններում օդային տագնապ … Read more

Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 9-ի համար

ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 9-ին ժամը 9։15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 361.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.149 դրամով։   Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 365.94 դրամ է: Փոխանակման կետերում դոլարի առքը 362 դրամ է, վաճառքը՝ 364.5։ Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417.14դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին … Read more

Նովոռոսիյսկում անօդաչուների հարձակումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել

Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը անօդաչուների հարձակման է ենթարկվել, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։ Նրա փոխանցմամբ՝ անօդաչուների բեկորներ են ընկել ձեռնարկությունների տարածքներում և բնակելի շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, դեպքի վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։ ASTRA-ի՝ բաց աղբյուրների ուսումնասիրության համաձայն՝ հարվածներից հետո հրդեհ է բռնկվել մազութի տերմինալում։ Հրդեհ է գրանցվել նաև քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում։ … Read more

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա — MediaNews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: ՀՀ վարչապետն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ իրազեկելով այցի մասին ու հայտնելով, որ սպասվում է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ ևս: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչո՞վ են տարբերվում հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից։ Առանձնապես չեն տարբերվում։Բաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտանքների ենթարկում, իսկ Հայաստանում՝ հոգևոր հայրերին՝ ճշմարտություն հնչեցնելու և Հայ Առաքելական եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար։Ամենայն Հայոց Հայրապետի, եպիսկոպոսաց դասի ու, առհասարակ, հոգևորականների նկատմամբ տարատեսակ ճնշումները՝ կալանավորումներից մինչև զրպարտիչ … Read more

Սոթքի ոսկու հանքավայրի ադրբեջանական հատվածում հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»

9 Սեպտեմբեր, 2026 9:43 Մամուլ «Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանական AzerGold ընկերությունը հաղորդել էր, որ Սոթքի ոսկու հանքավայրի իրենց հատվածում իրականացրել է հորատապայթեցման առաջին աշխատանքները` հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Հաջորդիվ սկսելու են հանքի շահագործումը։ Մեզ հետ զրույցում Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը՝ Սարգիս Եղյանը հայտնեց. «Հանքն աշխատում է, մենք աշխատանքի գնում ենք, … Read more

Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ Լուսանկար

«Գեղարքունիքում ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ։ ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ կաշառքի գործի շրջանակում ձերբակալվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։ Խոսքը Կարեն Զազյանի մասին է։ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, ինչպես … Read more

Փաշինյանն առավոտ շուտ հեծանիվ է քշել ու էկոնոմ դասով մեկնել Փարիզ

Փաշինյանը Փարիզ է թռչում սովորական չվերթով, այլ ոչ թե կառավարական ինքնաթիռով։ Նրա հրապարակած կադրերից դատելով՝ նա ընտրել է էկոնոմ դասը։  Նաև ասում է, որ հանդիպելու է Մակրոնի հետ։ Ավելի վաղ Փաշինյանը տեսանյութ էր ներկայացրել առավոտյան հեծանվավազքի մասին։ 

Սեպտեմբերի 10-ից սկսած մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ

Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում զգալի նվազել է և այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Սակայն սեպտեմբերի 10-ից սկսած հարավից, արևադարձային լայնություններից մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն … Read more