ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական հինգ նավթատար նավ, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Սեպտեմբերի 8-ին CENTCOM-ի ուժերը ոչնչացրել են հինգ իրանական նավթատար նավ, այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռային հարձակումներ է իրականացրել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի վրա», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
CENTCOM-ը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել Օմանի ծոցում գտնվող Kaviz, Charminar, Horizon 1 և Riesco նավթատար նավերը, ինչպես նաև Խարգ կղզու մոտ գտնվող Derya նավը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ սեպտեմբերի 5-ին ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իսլամական Հանրապետությանը պատկանող երեք նավթատար նավ։