ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է խաչ անենք մեր դեմքներին, այդպես անենք, որ պատերազմ չլինի՞. Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը բարձրաձայնում է, որ ռազմական սպառնալիքների ֆոնին անհրաժեշտ է դիվանագիտական մոտեցումներ, որպեսզի Տիգրանաշենը պահպանվի Հայաստանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու Կոպիրկինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարները

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։ Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին … Read more

10-ը նոր iPhone-ի խաղարկություն՝ EasyPay-ից (PAN.am)

EasyPay-ը մեկնարկում է տասը նոր iPhone-ների խաղարկություն, որին մասնակցելու համար անհրաժեշտ է․ 1.Կատարել բանկային քարտի, հաշվի կամ ավանդի համալրում EasyPay տերմինալում 2.Անցնել նույնականացում տերմինալում հետևյալ եղանակներից մեկով՝ easywallet, imID, Arca QR, ՀԾՀ, բանկային քարտ։ easywallet-ով նույնականանալու դեպքում անհրաժեշտ է պարզապես հաստատել արդեն իսկ լրացված հեռախոսահամարը տերմինալի էկրանին։ Այլ եղանակով նույնականանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել հեռախոսահամարը … Read more

Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր

16 պրոֆեսիոնալ թիմ աշխարհի տարբեր երկրներից. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։  Միջազգային մրցաշարն անցկացվում է չորս մրցափուլով, որոնց ընթացքում շուրջ 300 մասնակիցներն անցնում են ընդհանուր 568 կմ՝ հաղթահարելով շուրջ 5300 մետր վերելք։ Մրցուղիներն անցնում են Հայաստանի տարբեր մարզերով և ճանապարհներով, … Read more

Ինչպես է Ալեն Սիմոնյանը շնորհավորել սիրելիի ծնունդը. Տեսանյութ, Լուսանկարներ •

Այսօր ԱԽ քարտուղար, ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի երրորդ կնոջ՝ մոդել Անելա Գուբրյանի ծննդյան տարեդարձն է։ Քաղաքական գործիչը սիրելիին շնորհավորել է հրապարակային կերպով՝ սոցցանցերի իր էջերում հրապարակելով նրա հետ լուսանկարներ։ «Happy birthday my ❤️»,-լուսանկարներին կից գրել է նա։ Ալեն Սիմոնյանի ընկերը՝ երգիչ Սուպեր Սաքոն նրանց մաթել է երջանկություն ու առողջություն։

Միկոյանն արձագանքել է Փաշինյանի՝ Քոչարյանի առողջության մասին խոսքերին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ այսօրվա ճեպազրույցում հնչեցրած հայտարարություններին։ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին, խոսելով դատաիրավական համակարգի և նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի մասին, ակնարկել է, մասնավորապես, Քոչարյանին՝ հայտարարելով, որ որոշ մարդիկ մինչև իրենց մեղադրանք առաջադրելը «տուռնիկի վրա պտտվում էին», իսկ դրանից … Read more

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխվել են 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ տարեկան 8.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 3 տարի շրջանառության ժամկետով։ Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել Գլոբբինգի զարգացման և հետագա աճի խթանմանը միտված ծրագրերին: Կոնվերս Բանկում փաստել են, որ Բանկի ներդրումային առաջարկները պահանջարկ են վայելում ինչպես … Read more

«Կմնա հավերժ ձեռներեց՝ քաղաքական թղթախաղում»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անգլերենում հայտնի արտահայտություն կա «It’s my business» (Դա իմ գործն է) Ուեսեքսի թագավոր Ալֆրեդ Մեծի ժամանակներից անգլոսաքսոնական տարեգրությունների ձեռագիր-ժողովածույում տվյալներ են պահպանվել (9-րդ դար), որ Անգլիայի առաջին բնակիչները՝ բրիտները (մ.թ.ա 800-500 թթ), եկել են Հայաստանից (Արմենիա), այսինքն՝ բրիտների նախնիները հայեր են եղել։Բնականաբար բրիտների մի ճյուղը սերել է գորիսեցիներից, որտեղ հնում … Read more

Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդի է հանվում

Արքայադուստր Դիանայի զգեստը, որը նա կրել էր Լոնդոնում կայացած երեկույթի ժամանակ, երբ հեռարձակվել էր վավերագրական ֆիլմը, որի ընթացքում այն ժամանակվա արքայազն Չարլզը խոստովանել էր, որ ամուսնության ընթացքում դավաճանել է կնոջը, աճուրդի է հանվելու։ 1994 թվականին Դիանայի հայտնվելը «Սերպանտին» պատկերասրահում դարձավ պոպ մշակույթի խորհրդանշական դրվագ։ Նա կրում էր դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի կողմից իր համար հատուկ պատրաստված … Read more

ԲԴԽ-ն կհրապարակի Կարեն Համբարձումյանին կարգապաական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման եզափակիչ մասը։ Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացվել էր Արդարադատության նախարարության կողմից, գործը քննվել էր Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 11-ի նիստում։