ՌԴ ՊՆ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին

Ռուսաստանի բանակը շարունակել է հարվածները Ուկրաինայի այն նավահանգիստներին և նավերին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով խոցվել են Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող երկու նավ, ինչպես նաև Հարավային նավահանգստում բեռնման աշխատանքների մեջ գտնվող երկաթուղային կազմ։ ՌԴ նախարարությունից հայտնել են նաև, որ շարունակվել են հարվածները Ուկրաինայի արևմտյան շրջանների … Read more

«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան

«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա», այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։«Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ զրուցել է, գանգատներն է լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք»,- ընդգծել է Ավանեսյանը՝ հավելելով, որ համայնքն ապահովվում է … Read more

Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները

Սոչիի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել։ Այս մասին հայտնում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա)։ «Սոչիի օդանավակայանում սահմանվել են օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ։ Սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍ

15 Սեպտեմբեր, 2026 22:52 Միջազգային ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տարածքում մեկ օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք։ «Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կուրսկի, … Read more

Ալիևի վրեժխնդրության զգացումը չի անցնում․ Արթուր Խաչիկյան

Ալիևի վրեժխնդրության զգացումը չի անցնում, նա անընդհատ խոսում է դրա մասին։ Սա նրա հին սպին է՝ Արցախի «օկուպացիան», ինչպես ինքն է ասում, և նա մինչև վերջ ուզում է վրեժ լուծել մեր ժողովրդից։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանն ու հասարակական տրամադրություններին՝ քաղաքագետը նշել է, որ միակողմանի … Read more

Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հեգսեթի հրաժարականը պահանջող բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը այս շաբաթ կքվեարկի բանաձևի շուրջ, որը կոչ է անում պաշտոնանկ անել Պենտագոնի նախարար Փիթ Հեգսեթին՝ Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով, հաղորդում է The Hill-ը։ Հանրապետական ​​ներկայացուցիչ Թոմաս Մասին ներկայացրել է օրինագիծը՝ մեղադրելով նախարարին «Միացյալ Նահանգների Սահմանադրությունը պահպանելու երդումը» խախտելու և «օրենքները կիրառելու իր պարտականությունը խախտելու» մեջ, մասնավորապես՝ ռազմական գործողություններին վերաբերող։ Մասին նաև … Read more

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

2026 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը որոշակիորեն դանդաղել է՝ օգոստոսին կազմելով 4.4%։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի զեկույցում։ Ընդգծվում է, որ ՌԴ արտահանման սահմանափակումների պայմաններում, դեպի Ռուսաստան արտահանման հարաբերականորեն բարձր կշիռ ունեցող առանձին ապրանքների գծով առավել խոր գնանկումային ազդեցություններ են դրսևորվում՝ դեռևս մասամբ քողարկվելով անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գյուղատնտեսական … Read more

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի հետ ոչ-ոքի է խաղացել – armeniatoday.am

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի հետ ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Խաղն ավարտվեց 3։3 հաշվով: Հայաստանի թիմի կազմում հեթ-տրիկ է գրանցել Միհրան Դերմենջյանը: Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին։