Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի հետ ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Խաղն ավարտվեց 3։3 հաշվով: Հայաստանի թիմի կազմում հեթ-տրիկ է գրանցել Միհրան Դերմենջյանը:
Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին։
